Լունար օրբիտեր 4
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1967-041A[1] |
NSSDCA ID | 1967-041A |
SCN | 02772 |
Գործարկման ամսաթիվ | 1967 մայիսի 4, 22:25:00 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս-Աջենա |
Աշխատանքի ավարտ | 1967 հուլիսի 17 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | հոկտեմբերի 6, 1967 |
Զանգված | 385,6 կգ[2] |
Լունար օրբիտեր 4, (անգլ.՝ Lunar Orbiter 4), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Լունար օրբիտեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն[3], որով նախատեսվում էր լուսանկարել Լուսնի մակերևույթի հարթ տարածքները, և գտնել փափուկ վայրէջք կատարելու համար հարմար կետեր Սերվեյոր կայանների և Ապոլոն տիեզերանավերի համար։ Այս կայանն ավելի լայն հետազոտության նպատակներ ուներ քան նախորդ երեքը։ Նախատեսվում էր կատարել ընդհանուր սելենոգրաֆիկ հետազոտություններ, հետագա պլանավորվող ուղեծրային և վայրէջքային հետազոտությունների համար, ինչպես նաև կատարել Լուսնի և միջավայրի հետազոտություններ[4]։ Արձակվել է 1967 թվականի մայիսի 4-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։
Լունար օրբիտեր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուցվել էր Բոինգ ընկերության կողմից։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով հիմքում։ Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից։ Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետևյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետևող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, և լուսանկարչական համակարգ։ Հիմնական բլոկի կոնաձև հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արևային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն։ Կայանի հիմքին միացված էին նաև երկու անտենաներ 1,32 մ և 2,08 մ ձողերի վրա։
Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արևային տվիչները և միկրոասուպների տվիչները։ Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունար օրբիտեր 4 կայանը արձակվել է 1967 թվականի մայիսի 4-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։
Սկզբնական Լուսնի շուրջ ուղեծիրը էլիպտիկ էր 2706 - 6111 կմ, թեքումը 85,5°, 12 ժամ պտույտի պարբերությամբ։ Առաջին լուսանկարների կատարելուց հետո մայիսի 11-ին սկսեցին առաջանալ խնդիրներ լուսախցիկի ջերմային դռնակի հետ, որը սկսեց չենթարկվել բացելու-փակելու հրամաններին։ Վախենալով, որ դռնակը փակ դիրքում կվթարվի և հնարավոր չի լինի օգտագորխել խցիկը, որոշում կայացվեց այն բաց թողնել։ Սրա հետևանքով ստիպված եղան ավելի շատ վառելիք օգտագործեն կայանի դիրքի ապահովման համար, որպեսզի բացառվի լույսի ճառագայթների կողմից ժապավենների վնասման հնարավորությունը։ Մայիսի 13-ին պարզվեց, որ ժապավեմի մի մասը վնասվել է լույսից, որից հետո դռնակը կրկին փորձարկվեց և թողնվեց մասնակի փակ դիրքում։ Հետագայում խնդիրներ ծագեցին նաև կարդացող և ուղարկող մեխանիզմների հետ, ինչի պատճառով որոշվեց դադարեցնել լուսանկարումները մայիսի 26-ին։ Չնայած խնդիրներին ուղարկող սարքերի հետ, լուսանկարների ամբողջ ծավալը հնարավոր եղավ ստանալ կայանից։
Լուսանկարումները կայանը կատարել է մայիսի 11-ից 26-ը։ Դրանից հետո ուղեծիրը իջեցվեց հաջորդ առաքելության համար տվյալների հավաքման նպատակով։ Ընդհանուր առմամբ կայանը կատարեց է 419 բարձր թույլտվութայմբ և 127 միջին թույլտվությամբ լուսանկարներ, արդյունքում ծածկելով Լուսնի 99%-ը, լուսանկարների թույլտվությունը տատանվում էր 58-134 մ[5]։ Բոլոր մնացած սարքավորումներից նույնպես ստացվել են ճշգրիտ տվյալներ։
Լունար օրբիտեր 4-ը բախվեց Լուսնին 1967 թվականի հոկտեմբերի 31-ին, համաձայն ստացված հրահանգի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NASA. «Lunar Orbiter 4». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Siddiqi, Asif A. «Beyond Earth A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016» (PDF). NASA.
- ↑ «Destination Moon: A history of the Lunar Orbiter Program». NASA. 1976. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «NASA - NSSDCA - Spacecraft - Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Lunar Orbiter 4 Photo Gallery». Lunar and Planetary Institute. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.