Լուծունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուծունակություն, լուծվող ուժ,

  1. ռադիո, լուսանկարչական և այլ սարքերի հատկություն, որի շնորհիվ դրանք տարբերում են ըստ ժամանակի, տարածության կամ ֆիզիկական հատկություններով միմյանց շատ մոտիկ օբյեկտները (պրոցեսները), այդ հատկության քանակական չափ։ Օրինակ, օբյեկտիվի լուծունակության մանրահատիկ լուսազգայուն նյութի վրա խիստ փոքրացումով լուսանկարված միրայի (ֆրանսերեն mire, mirer լույսի դիմաց պահած նայել, նշան բռնել, լուսազգայուն նյութի և օբյեկտիվի լուծունակության որոշման փորձաղյուսակ) կենտրոնում և եզրերում անջատ-անջատ դիտվող (օբյեկտիվի միջով) գծերի թիվն է 1 մմ-ի վրա։ Լուծունակության չափայնությունը մմ−1 է։ Լուծունակության օպտիկական և ռադիոտեխնիկական սարքերի, տարրական մասնիկների դետեկտորների հիմնական բնութագրերից մեկն է։
  2. լուսազգայուն նյութի լուծունակությունը բնութագրում է օբյեկտի պատկերի փոքրագույն մանրամասները անջատ-անջատ վերարտադրելու հատկությունը (նյութի)։ Պայմանավորված է նյութի լուսազգայուն բաղադրիչների դիսպերսության աստիճանով և կախված է օպտիկական պատկերի ցայտունությունից, ճառագայթման սպեկտրային կազմությունից, լուսավորման ժամանակից, երևակման պայմաններից։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 678