Լուիջի Օմոդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Օմոդեյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1608(1608-12-08)
ԾննդավայրՄիլան
Մահացել էապրիլի 26, 1685(1685-04-26) (76 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններկարդինալ և Կարդինալների քոլեջ կամերլենգո
 Luigi Alessandro Omodei Վիքիպահեստում

Լուիջի Օմոդեյ (դեկտեմբերի 8, 1608(1608-12-08), Միլան - ապրիլի 26, 1685(1685-04-26), Հռոմ, Պապական մարզ), իտալացի կարդինալ, որը ծառայել է Հռոմի կաթոլիկ եկեղեցում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմոդեյը ծնվել է 1608 թվականին Միլանում[2], եղել է Կարլո Օմոդեյի՝ Պիովերայի առաջին մարկիզի և Բեատրիս Լուրանի որդին։ Իր զարմիկը, ում անունը ևս Լուիջի Օմոդեյ էր, նույնպես կարդինալ էր։

Նա կրթություն է ստացել Պերուջայում գտնվող` Պերուջայի համալսարանում և ստացել է երկակի դոկտորի կոչում ` կանոնադրական և քաղաքացիական իրավունքների։

Եկեղեցական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմոդեյը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Հռոմեական կուրիայում, մասնավորապես՝ Հռոմի պապ Իննոկենտիոս X ի օրոք ստացել է Պապական պետություների գլխավոր հանձնակատարի պաշտոն։ Հետագայում 1965 թվականի փետրվարի 19 ին, կոնսիստորիայում (կարդինալների խորհուրդ), Իննոկենտիոսը Օմոդեյին նշանակում է կարդինալ և Կաստրոյի երկրոդ պատերազմի ժամանակ` պապական բանակի գեներալ։

Նա մասնակցել է 1655 թվականի պապական կոնկլավին, որը ընտրեց Ալեքսանդր VII ին[3]։ Չնայած կարդինալների քոլեջի իսպանական խմբի մեծամասնությանը, նա լքեց իրենց թեկնածուներին և փոխարենը միացավ Ֆաբիո Չիգիին, ով ընտրվեց որպես պապ Ալեքսանդր։ Իսպանացիները, թեպետ, հասկացան, որ շատ կարդինալներ դեմ են գնացել իրենց և ներեցին Օմոդեյին այս թերացումը։

Հետագայում նա մասնակցել է 1667 և 1669-70 ական թվականների պապական անկլավներին։

Օմոդեյը մահացել է 1685 թվականի ապրիլի 26-ին Հռոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. Miranda, Salvador. «OMODEI, seniore, Luigi (1608-1685)». The Cardinals of the Holy Roman Church. Florida International University. OCLC 53276621.
  3. Pope Alexander the Seventh and the College of Cardinals by John Bargrave, edited by James Craigie Robertson (reprint; 2009)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Օմոդեյ» հոդվածին։