Լուիզա Թուլիեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Թուլիեզ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1881(1881-12-12)[1][2]
ԾննդավայրPreux-au-Bois
Մահացել էհոկտեմբերի 10, 1966(1966-10-10)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
 Louise Thuliez Վիքիպահեստում

Լուիզա Թուլիեզ (դեկտեմբերի 12, 1881(1881-12-12)[1][2], Preux-au-Bois - հոկտեմբերի 10, 1966(1966-10-10)[1][2], Փարիզ), ֆրանսիացի ուսուցչուհի և գրող։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլիեզը ծնվել է 1881 թվականի դեկտեմբերի 12-ին Հյուսիսային Ֆրանսիայի Պրե-Օ-Բուա քաղաքում[3]։

Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Թուլիեզը աշխատում էր որպես ուսուցիչ Սեն-Վաաստ-լա Վալեում։ Այնուհետև դարձել է մի գաղտնի ցանցի աշխատակից, որն օգնում էր դաշնակից զինվորներին, ովքեր հայտնվել էին թշնամու գծերի հետևում, դուրս գալ Բելգիայից և մտնել Հոլանդիա։ Սերտորեն համագործակցել է Էդիթ Քավելի, Ֆիլիպ Բաուկի և արքայադուստր Մարի դե Կրոսի հետ[4]։

Լուիզան և նրա գործընկերները փրկել են մոտ 200 զինվորի[5]։ 1915 թվականի հուլիսի 31-ին Ֆիլիպ Բաուկի հետ միասին Թուլիեզը առաջինն է ձերբակալվել։ Գերմանական ռազմական դատարանը նրան դատապարտել է մահվան[6] բայց հետագայում պատիժը կրճատվել է ցմահ բանտարկության՝ Ալֆոնսո XIII-ի միջամտության շնորհիվ[4]։ Լուիզիան բանտարկվել է Բրյուսելի Սենթ-Գիլես բանտում և ազատ է արձակվել 1918 թվականի նոյեմբերի 8-ին[7]։

Թուլիեզը 1933 թվականին[8] հրապարակել է գիրք բանտում իր փորձի մասին, որը կոչվում է «Դատապարտված մահվան համար», որը 1935 թվականին ստացել է Մոնտոնի մրցանակը[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուլիեզը կրկին աշխատել է արքայադուստր Մարի դե Կրոսի հետ։ Թուլիեզը դաշնակից զինվորներին օգնել է փախչել օկուպացված Ֆրանսիայի Օվերնյան շրջանից, երբ Կրոյը զինվորին թաքցրել է Բելլինիայի ամրոցում[10]։

Մահացել է Փարիզում 1966 թվականի հոկտեմբերի 10-ին։ 1970 թվականին Պրե-Օ-Բուա քաղաքում տեղադրվել է Թուլիեզի արձանը, իսկ 1974 թվականին նրա անունով անվանվել է Փարիզի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. «Louise Thuliez (1881-1966)». data.bnf.fr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 Anderson, John; Pluk, Victor (2015). Trapped Behind Enemy Lines: Accounts of British Soldiers and their Protectors in the Great War (անգլերեն). Pen and Sword. էջ 50. ISBN 9781473874084.
  5. «Edith Cavell - English nurse». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  6. Macgregor, Jim; Docherty, Gerry (2018). Prolonging the Agony: How The Anglo-American Establishment Deliberately Extended WWI by Three-and-a-Half Years. TrineDay. ISBN 9781634241571.
  7. «Louise Thuliez (1881-1966)». data.bnf.fr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. Tame, Peter; Jeannerod, Dominique; Bragança, Manuel (2014). Mnemosyne and Mars: Artistic and Cultural Representations of Twentieth-century Europe at War (անգլերեն). Cambridge Scholars Publishing. էջ 153. ISBN 9781443855860.
  9. «Louise THULIEZ». www.academie-francaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  10. Souhami, Diana (2011). Edith Cavell: Nurse, Martyr, Heroine (անգլերեն). Quercus. ISBN 9781849166805.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Թուլիեզ» հոդվածին։