Լոսինա
Լոսինա կամ լեգգինս, (անգլ.՝ leggings leg–ոտք բառից) տարատեսակ ձգվող տաբատներ:
Ի սկզբանե «լոսինա» են անվանվել (հնացած` սռնապան) տղամարդու տաբատների տարբեր տեսակներ` պատրաստված որմզդեղնի կաշվից, որոնք XVII դարում կիրառվել են որպես զինվորական համազգեստի տարր: Ժամանակակից լոսինան գուլպա–զուգագուլպաների խմբին պատկանող արտադրանք է, որը կարելի է նաև հագնել զգեստի կամ կիսազգեստի համադրությամբ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոսինաները հենց սկզբից երևան են եկել իբրև տղամարդու տոնական շալվար և սկզբնապես պատրաստվել են որմզդեղնի կաշվից (лось` որմզդեղն, որտեղից էլ առաջացել է лоси́ны անունը): Պատրաստվել են նաև եղնիկի կաշվից, հետագայում` նաև զամշից` թավշակաշվից: Նրանք շատ նեղ են եղել, որի պատճառով էլ հագել են խոնավ վիճակում` չորանացնելով հենց մարմնի վրա[1]: Դա շատ անհարմարավետ է եղել և առաջացրել է մաշկի հարվածություն: Մասնավորապես, այդ պատճառով տուժել է Նիկոլայ I կայսրը, որը մի քանի օր տևած շքերթից հետո չի կարողացել դուրս գալ պալատից[2]:
Ռուսաստանում հայտնի է եղել XVIII դարի կեսերին: Պրուսական բանակին հետևելով` մինչև 1917 թվականը կիրառվել է որպես համազգեստի մաս[3]: Արդեն 1984 թվականին Ալլա Պուգաչովան հագավ այն որպես բեմական հագուստ` համադրելով սպիտակ շապիկի, մոխրագույն պիջակի, սպիտակ երկարաճիտ կոշիկի և կարմիր շարֆի հետ[4]: 1990–ական թվականներից այն կրկին ձեռք է բերել հանրաճանաչություն` դառնալով կանանց նորաձևության մենաշնորհային տարր:
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից լոսինաները պատրաստվում են տարբեր նյութերից` բամբակից, պոլիոմիդից, թավիշից, այդ թվում և էլաստինի հավելումով: լոսինան հիանալի ձգում է մկանները և հաղորդում տոնուսի զգազողություն:
Սպանդեքսի և լայկրայի մանրաթելերից կարված լոսինաները անթերի են նստում մարմնի վրա, լավ ձգվում են (մինչև 4 անգամ), մաշկից դուրս են մղում խոնավությունը, մաշկը լավ օդափոխում են, դիմանում են ծանրաբեռնվածությանը և ուշ են մաշվում, ինչպես նաև չեն սահմանափակում շարժումները: Չափազանց տարածված է եղել 1990–ական թվականներին:
Կաուչուկ ժանրի գրեթե բոլոր արտիստները, ինչպես նաև կրկեսային լարախաղները, օդային մարմնամարզիկները, գեղարվեստական մարմնամարզիկները,սպորտային մարմնամարզիկները մարզումների և մերսումների ժամանակ հաճախ էին լոսինա հագնում:
Տեսականին` ըստ երկարության
- անդրավարտիք— ոտքերի ամբողջ երկայնքով
- կապրի, բրիջի — ոտքերի ¾ մասը
- կիսավարտիք — ծնկից վերև
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լոսինա կատեգորիայում։ |
|