Jump to content

Լոռու մարզի դատախազություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռու մարզի դատախազություն
Վերադաս մարմինՀՀ դատախազություն
ՇտաբակայանՎանաձոր, Լոռու մարզ

Լոռու մարզի դատախազություն, Հայաստանի Հանրապետության դատախազության տարածաշրջանային կառուցվածքային մաս կազմող կառույց, որի իրավասության ներքո է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը։ Այժմ Լոռու մարզի դատախազն է Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը[1], նախկին դատախազը՝ Արսեն Մարտիրոսյանը (2017 թ.-ից)[2][3]։

Լոռու մարզի դատախազության կենտրոնական գրասենյակը տեղակայված է մարզկենտրոն Վանաձոր քաղաքում՝ ՀՀ, քաղաք Վանաձոր, 377200, Մյասնիկյան փ. 13 հասցեով[4]։

Իրավասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Լոռու մարզի դատախազությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության այլ կառուցվածքային միավորները, ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը[4]։ Այդպիսով, համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի, մարզի դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով[5]՝

  1. հարուցում է քրեական հետապնդում,
  2. հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ,
  3. դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  4. պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.,
  5. բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  6. հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Համաձայն ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Լոռու մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից[4].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]