Լոռի առողջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոռի առողջավայր, առողջավայր Հայաստանի Լոռու մարզում, Վանաձորի սաղարթավոր և փշատերև անտառներով շրջապատված գեղատեսիլ կիրճում, Երևանից 130 կմ հյուսիս։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18 °C է, հունվարին՝ -6 °C, տարեկան տեղումները՝ 550-600 մմ։

Բուժիչ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման եղանակներն են ջրաբուժությունը՝ «Լոռի» հանքային ջրով, օդաարևաբուժությունը, պարաֆինաբուժությունը։ Գործում Է «Վանաձորասար» (Վանաձոր քաղաքի տարածքում), «Սոճուտ» և «Օձուն» (մանկական) առողջարանները, «Լոռի» հանգստյան տունը և այլն։ Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, հենաշարժական ապարատի և կանանց սեռական օրգանների առանձին հիվանդություններով հիվանդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։