Jump to content

Լոուրենս Շենքլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրենս Շենքլենդ
անգլ.՝ Lawrence Shankland
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 10, 1995(1995-08-10)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Դիրք հարձակվող

Լոուրենս Շենքլենդ (անգլ.՝ Lawrence Shankland; օգոստոսի 10, 1995(1995-08-10)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն),  շոտլանդացի ֆուտբոլիստ, «Դանդի Յունայթեդ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքլենդը «Քուինզ Պարկ» ակումբի սան է։ 2012 թվականին նա իր նորամուտը նշեց Շոտլանդիայի երրորդ դիվիզիոնի հիմնական կազմում։ 2013 թվականի ամռանը Լոուրենսը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Աբերդինի» հետ։ 2014 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Շենքլենդը վարձակալվել է «Դանֆերմլին Ատլետիկի» կողմից։ Հունվարի 11-ին «Ստրանրաերի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Շոտլանդիայի առաջին լիգայում[2]։ Նույն խաղում Լոուրենսն իր առաջին գոլը խփեց «Դանֆերմլին Ատլետիկի» կազմում։ Սեպտեմբերի 27-ին «Ինվերնես Կալեդոնյան Տիսլի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[3]:2015 թվականի ամռանը Շենքլենդը երկու մրցաշրջանով վարձակալվել է «Սենտ Միրենի» կողմից։ Օգոստոսի 29-ին «Լիվինգսթոնի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Չեմպիոնշիփում[4]։ Սեպտեմբերի 18-ին «Ռայթ Ռովերսի» դեմ խաղում Լոուրենսն իր առաջին գոլը խփեց «Սենտ Միրենի» կազմում[5]։

2017 թվականի սկզբին Շենքլենդը վարձակալվել էր «Գրին Մորտոն»- ի կողմից։ Հունվարի 14-ինն «Ռայթ Ռովերսի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր ակումբում[6]։ Նույն խաղում Լոուրենսը խփեց իր առաջին գոլը «Գրինոկ Մորտոնի» կազմում։

2017 թվականի ամռանը Շենքլենդը տեղափոխվեց «Էր Յունայթեդ»։ Սեպտեմբերի 9-ին «Ռայթ Ռովերսի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր թիմում[7]։ Այդ նույն խաղում Լոուրենսը խփեց իր առաջին գոլը «Էր Յունայթեդի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով նա դարձել է լավագույն ռմբարկու խփելով 26 գնդակ և օգնեց ակումբին դուրս գալ Չեմպիոնշիփ։ Հաջորդ մրցաշրջանում Լոուրենսը կրկին դարձավ լավագույն ռմբարկուն՝ խփելով 24 գնդակ և օգնեց «Էր Յունայթեդին» դուրս գալ էլիտա։ 2019 թվականի ամռանը Շենքլենդը տեղափոխվեց «Դանդի Յունայթեդ»։ Օգոստոսի 3-ին «Ինվերնես Կալեդոնյան Տիսլի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր ակումբում[8]։ Նույն մրցավեճում Լոուրենսը «պոկեր» արեց՝ իր առաջին գոլերը խփելով «Դանդի Յունայթեդի» կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Շենքլենդը իր նորամուտը նշեց Շոտլանդիայի հավաքականի կազմում[9]։ Հոկտեմբերի 13-ին Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում Լոուրենսը խփեց իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[10]։

Գոլեր Շոտլանդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2019 թվականի հոկտեմբերի 13 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Սան Մարինո Սան Մարինո 4:0 6:0 Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական

  • Շոտլանդիայի առաջին լիգայի լավագույն ռմբարկու (26 գոլ)՝ 2017/2018
  • Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկու (24 գոլ)՝ 2018/2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Данфермлин Атлетик VS. Странраер 3:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Абердин VS. Инвернесс Каледониан Тисл 3:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Сент-Миррен VS. Ливингстон 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Сент-Миррен VS. Рэйт Роверс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Гринок Мортон VS. Рэйт Роверс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Рэйт Роверс VS. Эр Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Данди Юнайтед VS. Инвернесс Каледониан Тисл 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 3.
  9. «Россия VS. Шотландия 4:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «Шотландия VS. Сан-Марино 6:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]