Jump to content

Լոշմիդտի թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոշմիդտի թիվ, ավստրիացի ֆիզիկոս Յոհան Լոշմիդտի (J. Loschmidt, 1821-1895) անունով, մոլեկուլների թիվը իդեալական գազի միավոր ծավալում նորմալ պայմանների (ջերմաստիճանը՝ T=273,15 Կ, ճնշումը՝ P= 101325 Պա) դեպքում։ Որոշվում է հետևյալ բանաձևով՝

NL=NaΛ= = 2,687-1025 մ-3,

որտեղ NL-ը Լոշմիդտի թիվն է (չափայնությունը՝ մ−3), NA-ն՝ Ավոգադրոյի թիվը (մոլ−1), Vμ-ն՝ իդեալական գազի մոլային ծավալը նորմալ պայմաններում (մ³/մոլ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 661