Լոնդոնի կինոյի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Լամնեթի նախկին հին աշխատանքային տունը, այժմյան՝ Կինոյի թանգարանը

Լոնդոնի կինոյի թանգարան (Cinema Museum (London), գտնվում է Քենինգթոնում և բարեգործական կազմակերպություն է։ Թանգարանի հավաքածուն հիմնադրվել է 1986 թվականին Ռոնալդ Գրանտի և Մարթին Համֆրիսի կողմից՝ իրենց՝ կինոյի և հուշամատյանների անձնական հավաքածուից։ Ներկայիս շենքը ժամանակին եղել է աշխատանքային տուն, որտեղ ապրել է Չարլի Չապլինը՝ մանուկ հասակում։

Կինոյի թանգարանի պատերի ցուցանմուշները

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Բրիքսթոնում նախ ստեղծվել է Ռալեյ սրահը (Raleigh Hall)[1], ապա թանգարանը տեղափոխվել է Քենինգթոն[2]։ 1988 թվականից սկսած այն հիմնադրվել է 2 Դուգարդ Ուեյում (2 Dugard Way)՝ Լոնդոնի ինքնավար Լամբեթի շրջանում։ Լամբեթի աշխատանքային տան վարչական բլոկի շինությունը սեփականաշնորհվել է Հարավային Լոնդոնի և Մեյսլիի NHS վստահության հիմնադրամի կողմից (South London and Maudsley NHS Foundation Trust)[3]:

Աշխատանքի տունը կապ ունի կինոյի պատմության հետ, քանի որ Չարլի Չապլինը մանուկ հասակում ապրել է այստեղ։ Այն ժամանակ մայրն առերեսվել էր աղքատությանը։ Թանգարանը անց է կացնում բանավեճերի ծրագիր, միջոցառումներ և ներկայումս էլ բաց է տուրերի համար[4][5]։

Շնորհիվ շենքի հաջողված վաճառքի, այն կարողացավ պահպանել իր գոյությունը և 2011 թվականին՝ իր ապագան ապահովելու համար, թանգարանը ներգրավվել է հանրային ֆոնդի մեջ[2]։ Թանգարանը եղել է The Guardian օրաթերթի փաստավաերագրական սուբյեկտ[6]։ 2008 թվականին կանադացի կինոռեժիսոր Մարկ Լեվիսը փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել թանգարանի մասին[7]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկիմեդիա Մեծ Բրիտանիայի պատրաստած ֆիլմը կարճամետրաժ ֆիլմը Կինոյի Թանգարանի մասին

Թանգարանի հավաքածուն ներառում է ֆիլմարտադրության նյութեր, ֆիլմերի ցուցադրություն և կինոյի զարգացումը՝ վաղ շրջանից մինչև մեր օրեր։ Օրինակ, այն ունի երբևէ արտադրված պրոֆեսիոնալ կամ սիրողական, յուրաքանչյուր չափի ֆիլմի պրոեկտոր։

Թանգարանին են պատկանում Միթչելի և Քենյոնի հին ֆիլմերի հավաքածուները, 1899-1906 թվականներին՝ Blackburn ֆիլմարտադրության կազմակերպությունը։ Այս ֆիլմերը 1997 թվականին ցուցադրվել են համր ֆիլմերի փառատոնին (Pordenone Cinema Muto)[8]:

Ըստ Time Out-ի տվյալների, Լամբեթի կինոյի թանգարանը նշանավորվում է իդիոսինկրատիկ ֆիլմերի յուրահատուկ հավաքածուով՝ ներառելով պաստառներ, Արտ-դեկո կինոթատրոններ, 1940-1950-ական թվականների հսկիչների համազգեստներ, տոմսեր, մոխրամաններ և թխվածքաբլիթներ, ինչպես նաև արխիվը պարունակում է հարյուրավոր գրքեր, ավելին քան մեկ միլիոն լուսանկար և 17 միլիոն կինոժապավեն։ Միջոցառումների ժամանակ կամավորները կանոնավոր հագնում են կինոյի սպասավորների օրիգինալ զգեստները։

Թանգարանը ջանում էր նշել բոլոր ֆիլմերի ասպեկտները, իսկ համր ֆիլմի շարժանկարը ցույց էր տալիս ճշգրիտ չափը՝ ճիշտ արագությամբ՝ օգտագործելով հատուկ հարմարեցված պրոյեկտորները՝ ցուցադրելով ժամանակակից հեռուստատեսության մշակույթը։ Այն նպաստում է հեղինակության աճին[9]՝ իր էկլեկտիկ միջոցառումների շարքի համար։

2013 թվականին Կինոբարը ճանաչվել է Քենինգթոնի ութերորդ լավագույն փաբը՝ Londonist-ի ընթերցողների կողմից[10]։

Այդ տեղակայված է Էլիֆընթ և Քեսթըլ (Elephant and Castle) Քենինգթոն (Kennington) խողովակաշարային կայաններում։

Թանգարանի շենքի վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին հայտարարվել է, որ շենքը սեփականաշնորհել է Հարավային Լոնդոն և Մեյսլիի NHS վստահության հիմնադրամը (South London and Maudsley (SLaM) NHS Foundation Trust)։ Թանգարանն այն վարձակալում է և որոշվում շինությունը բաց շուկայում վաճառել[11]։

Քեն Լոչի կողմից ակցիա է սկսվել դերասանների և ֆիլմարտադրողների աջակցությամբ, և թանգարանը պահելու համար հավաքվել է գրեթե 20,000 ստորագրություն[12]։

Կամավորները կրում են օրիգինալ համազգեստները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]