Լոգոյսկ
Լոգոյսկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | city of raion subordinance? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Lahojsk District? |
ԲԾՄ | 192 մետր[1] |
![]() | |
![]() |
Լոգոյսկ (բելառուս․՝ Лагойск), քաղաք Բելառուսի Մինսկի մարզում, Լոգիսկ շրջանի շրջկենտրոն։ Գտնվում է Մինսկից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ Գաինա գետի ափին։ Քաղաքի կողքով անցնում է հանրապետական նշանակության ճանապարհ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեգրություններում առաջին անգամ հիշատակվել է Լոգոժեսկ անվանումով Պոլոցկի կազմում։ 12-րդ դարում դարձել է Լոգոժևսկյան իշխանության կենտրոն, 13-րդ դարում մտել է Լիտվական մեծ իշխանության կազմի մեջ։ Լոգոսկո անունով որպես լիտվական քաղաք հիշատակվում է «Ռուսական մոտ և հեռու քաղաքների ցանկ»-ում։ Տարբեր ժամանակաշրջաններում հանդիսացել է Յագայլոյի, Սկիրգայլոյի, Վիտովտի չարտարինյան իշխանների, ինչպես նաև Տիշկևիչ կոմսերի տիրույթ։ 1505 թվականին Ղրիմի խանության հետ պատերազմում քաղաքը գրավվել է թաթարների կողմից, ավերվել և ամբողջովին վառվել է։ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի ժամանակ նվաճվել է շվեդական զորքերի կողմից, հենց այդ ժամանակ էլ քանդվել է Լոգոյսկի դղյակը, որի տեղում 1765 թվականին կառուցվել է Բազիլանյան օրդենի մենաստանը։ 1793 թվականին Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանման ժամանակ հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։ 1814-1819 թվականներին Լոգոյսկում կառուցվել է Տիշկևիչների պալատը, որը ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Ըստ որոշ տվյալների՝ 1842 թվականին Կոստանդին և Եվստաֆի Կիշկևիչ եղբայրների կողմից քաղաքում հիմնադրվել է հնագիտական թանգարան, որի հավաքածուները հիմք են հանդիսացել 1855 թվականին ստեղծված Վիլենսկի հնագիտական թանգարանի համար։ 1897 թվականին Լոգոյսկը դարձել է Բորիսովյան շրջանի վոլոստի կենտրոն։ 1890-ական թվականներին տեղանքում բնակվում էր 1180 բնակիչ, մեծամասնությունը՝ հրեաներ՝ 685 մարդ, գործում էր սինագոգ, հրեական աղոթատներ, ուղղափառ եկեղեցի և կաստյոլ[2]։
1924 թվականից եղել է Լոգոյսկի շրջկենտրոնը,1938 սեպտեմբերի 27-ին դարձել է քաղաքատիպ ավան[3]։ 1998 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվ[4][5][6][7][8][9]։ |
1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2006 | 2018 |
---|---|---|---|---|---|---|
3450 | 5545 | 4226 | 5320 | 7992 | 9862 | 13 099 |
Ազգային կազմը ըստ 2009 թվականի մարդահամարի | ||
---|---|---|
ժողովուրդ | Քանակը | % |
Բելոռուսներ | 9778 | 91,33% |
Ռուսներ | 685 | 6,4% |
Ուկրաինացիներ | 107 | 1% |
Լեհեր | 39 | 0,36% |
Հայեր | 20 | 0,19% |
Ազգային կազմը ըստ 1939 թվականի մարդահամարի[10] | ||
Ժողովուրդ | Քանակ | % |
Բելոռուսներ | 2336 | 68,7% |
Հրեաներ | 864 | 25,4% |
Ռուսներ | 82 | 2,4% |
Ուկրաինացիներ | 56 | 1,6% |
Լեհեր | 14 | 0,4% |
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն են[11]․
- Մասնավոր «Ամիկոդոր-Լոգոյսկ» (արտադրում է անտառ-արդյունաբերական համալիրի տեխնիկա, նախկինում ПРУП «Էպոս գործարան, որը զբաղվել է հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրությամբ 2011 թվականին միավորվել է «Անկադոր» ОАО ընկերությանը[12])։
- ИПООО «Մինավտոր» (արտադրանքը մետաղից և պլասմասայից սարքավորումներ
- «Լեկֆարմ» (Դեղագործական) ՀՍՊԸ
- РУП «Լոգոյան կոմունալ տնտեսություն»
- «Պոլիպրինտ» ՍՊԸ
- «Լոգոպոլիմեր ՍՊԸ
- «Բելմեդուտիլիզացիա» ՍՊԸ[13]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է երկու միջնակարգ դպրոց և մեկ գիմնազիա։ Աշխատում են նաև լրացուցիչ կրթական կենտրոններ՝ Մանկական ստեղծագործական կենտրոն, Արվեստի մանկական կենտրոն, Օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզային դպրոց։ Գործում է չորս մանկապարտեզ։ 2012 թվականին շահագործման է հանձնվել թիվ 4 «Անտառային հեքիաթ» մսուրը՝ 230 տեղ նախագծային հզորությամբ[14]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է Կոստանտին և Եվստաֆիա Տիշկևիչների պատմագիտական թանգարանը և Սերգեյ Ֆեոդորովիչ Դավիդովիչի Գեղարվեստական պատկերասրահը։ 1998 թվականի հունվարին բացվել է Արվեստների տունը, որը միավորել է ժողովրդական վարպետներին և արհեստագործներին։ Մշակույթի շրջանային կենտրոնը կազմակերպում է երեխաների և երիտասարդների համար ծառայություններ, անցկացնում է խաղային ժամանցային ծրագրեր։ Լոգինսկի մշակույթի տանը գործում են.
- Էստրադային ստուդիա մեծերի և փոքրերի համար
- Ակվարել պարային համույթ (մեծերի և փոքրերի խմբեր)
- «Օրքեստրա» դրամատիկական խմբակ
- «Բրավիե գուսարի» փողային նվագախումբ
- «Շչոդրիցա» ժողովրդական երգի նվագախումբ
- «Ժիվիցա» ժողովրդական նվագախումբ
- «P.S.» Վոկալ-գործիքային նվագախումբ
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասսայական սպորտային միջոցառումներ իրականացնելու համար օգտագործում են հետևյալ կառույցները.
- Լագոյսկ ֆիզկուլտ-առաողջարանային համալիրները՝ սպորտային և մարզային դահլիճներով, ֆիտնեսի դահլիճով, վերակաանգնողական կենտրոնով, բացօթյա կառույցներով.
- «Ատլետ» ֆիզկուլտ-առաողջարանային համալիրները ըմբշամարտի և բոքսի դահլիճներով, սեղանի թենիս խաղալու շինությամբ, վարժանքների դահլիճով, սաունայով.
- Ֆարտունա խաղային կենտրոն
- Տիշկևիչյան այգու ստադիոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Логойск»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ СССР. Административно-территориальное деление союзных республик : изменения, происшедшие за время с 1/X 1938 г. по 1/III 1939 г.. — М. : Изд-во Ведомостей Верховного Совета РСФСР, 1939.
- ↑ Минская область в цифрах. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45–48.
- ↑ Минская область в цифрах. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 44–48.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-06
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-06
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-06
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу»։ Демоскоп Weekly։ Վերցված է 2019-02-06
- ↑ Логойский район
- ↑ Промышленность — Логойский районный исполнительный комитет
- ↑ Производственное унитарное предприятие «Амкодор-Логойск»
- ↑ Общество с ограниченной ответственностью "БЕЛМЕДУТИЛИЗАЦИЯ"
- ↑ «Детский сад на 230 мест открылся в Логойске» (ռուսերեն)։ БЕЛТА։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-09-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт
- «Глобус Беларуси: Логойск»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-30-ին