Լյու Ցզեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյու Ցզեի
չին.՝ 刘结, փինյին Liú Jiēyī
MFA Paolo Gentiloni with Amb. Liu Jieyi, PR of the People's Republic of China to the UN (cropped).jpg
 
Կրթություն՝ Պեկինի օտար լեզուների ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ և թարգմանիչ
Ազգություն հան
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1957(1957-12-01) (61 տարեկան)
Ծննդավայր Պեկին, Չինաստան
Քաղաքացիություն Flag of the People's Republic of China.svg Չինաստան
Ամուսին Zhang Qiyue

Լյու Ցզեի (չին.՝ 刘结, փինյին Liú Jiēyī), չինացի դիվանագետ, 2013 թվականից ՄԱԿ-ի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցիչ և ՄԱԿ-ում արտակարգ և լիազոր դեսպան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի դեկտեմբերին, Չինաստանի Պեկինում: Աշխատանքային կարիերան սկսել է որպես դասախոս պեկինյան Չալոյան շրջանում։ 1981 ավարտել է Պեկինի օտար լեզուների համալսարանը, նույն թվականին և 1987 թվականին աշխատել է ՄԱԿԺնևյան գրասենյակում որպես թարգմանիչ[2]:

  • 1987-1994 - երրորդ քարտուղար, այնուհետև Միջազգային կազմակերպությունների և համաժողովների վարչության տնօրենի տեղակալ, Չինաստանի ԱԳՆ (Արտաքին գործերի նախարարությունը)։
  • 1994-1995 - Միջազգային կազմակերպությունների վարչության և կոնֆերանսների խորհրդական, Չինաստանի ԱԳն։
  • 1995-1998 - ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչիչ։
  • 1998-2001 - Միջազգային կազմակերպությունների և կոնֆերանսների դեպարտմենտի գլխավոր տնօրենի տեղակալ, Չինաստանի ԱԳն։
  • 2001-2005 - Սպառազինության վերահսկողության վարչության գլխավոր տնօրեն, Չինաստանի ԱԳն։
  • 2005-2006 - Միջազգային կազմակերպությունների և կոնֆերանսների դեպարտմենտի գլխավոր տնօրեն, Չինաստանի ԱԳն։
  • 2006-2007 - Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանիայի հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն, Չինաստանի ԱԳն։
  • 2007-2009 - նախարարի օգնական, Չինաստանի ԱԳն։
  • 2009-2013 - Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային դեպարտամենտի փոխնախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ambassador Liu Jieyi, PR»։ china-un.org 
  2. Կենսագրությունը china-un.org կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]