Լյու Չժեշեն
Լյու Չժեշեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1914 |
Ծննդավայր | Բաոդին, Զհիլի, Beiyang Government |
Մահացել է | փետրվարի 18, 1991 (76 տարեկան) |
Մահվան վայր | Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Whampoa Military Academy? |
Մասնագիտություն | օդաչու |
Լյու Չժեշեն (չինարեն՝ 柳哲生, փետրվարի 22, 1914, Բաոդին, Զհիլի, Beiyang Government - փետրվարի 18, 1991, Կանադա), չինացի զինվորական, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բարձրակարգ օդաչու[1]։ Նա թռել է ամերիկյան Բիպլան տեսակի «Curtiss F11C Goshawk» ռազմական ինքնաթիռով, հետո խորհրդային ռմբակոծիչներով՝ «N-15» երկթև ռմբակոծիչով և «N-16» միաթև ռմբակոծիչով 10 անգամ անձամբ[2] և երկու անգամ խմբի կազմում հաղթանակելով[3]։ Յուրաքանչյուր օդային հաղթանակի համար նվաճել է մեդալ (չինարեն՝ 星序獎章, անգլ.՝ Star Medal)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյու Չժեշենը ծնվել է 1914 թվականի փետրվարի 22-ին Խեյբեյ կորեական արվարձանի Բաոդին քաղաքում՝ սպայի ընտանիքում։
1931 թվականին նա, շարունակելով հոր ուղին, ընդունվում է Կենտրոնական սպայական ակադեմիա։ Այդ ժամանակ Մանջուրիա մարզում արտակարգ իրավիճակ էր։ 1934 թվականին տեղափոխվում է Կենտրոնական ավիացիոն դպրոց։ 1936 թվականի հոկտեմբերի 12-ին գերազանց ավարտելով դպրոցը՝ անդամակցում է 21-րդ ռազմաօդային նավատորմի ստորաբաժանման 4-րդ կործանիչ գնդին, որը զինված էր «Curtiss F11C Goshawk» ռմբակոծիչներով։ Սեպտեմբերի վերջին օդային 4-րդ կործանիչ գունդը վերափոխվեց 5-րդ կործանիչ գնդի և գունդը սկսեց ստանալ խորհրդային N-16 և N-15 ինքնաթիռներ՝ իր վերազինումը ավարտելով 1938 թվականի սկզբին։
1940 թվականի հուլիսի 16-ին նա նվաճեց օդային վերջին հաղթանակը և հոկտեմբերին վերադարձավ 4-րդ կործանիչ գունդ` որպես 21-րդ զորախմբի հրամանատար։
Ծառայությամբ հասնելով մինչև Չինաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր գեներալ-մայորի կոչմանը[4]՝ 1963 թվականին հեռացել է զինվորական ծառայությունից։
Թոշակի անցնելուց հետո նա ապրել է Թայբեյում։ 1990-ականների վերջին Լյու Չժեշենը այցելել է Կանադայում ապրող իր հարազատներին, որտեղ էլ նա ուղեղի արյունազեղում է ունենում և մահանում 1991 թվականի փետրվարի 18-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Русские идут: Китай: Лю Чи-Шень (10)»։ Русские идут։ понедельник, 29 мая 2017 г.։ Վերցված է 2019-07-16
- ↑ Biplane fighter aces (անգլ.)
- ↑ Японо-китайская война
- ↑ «Чекмарев Владимир Альбертович. 1938 Белое солнце на крыле И-16»։ samlib.ru։ Վերցված է 2019-07-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Major General Liu Chi-Sheng (անգլ.)
- Polikarpov I-15, I-16 and I-153 Aces (անգլ.)
- 原创二战的各国王牌狙击手、飞行员» (չին.)