Լյուքսեմբուրգյան գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուքսեմբուրգյան գրականություն, Լյուքսեմբուրգում և/կամ լյուքսեմբուրգյան հեղինակների կողմից գրված ստեղծագործություններ։ Լյուքսեմբուրգի գրականությունը հազվադեպ է հայտնի պետությունից դուրս, հիմնականում այն պատճառով, որ նրա աշխատանքներից շատերը հատուկ ուղղված են Լյուքսեմբուրգի բնակիչներին։ Ազգային մշակույթում Լյուքսեմբուրգի գրականությունը սկսեց զարգանալ միայն 19-րդ դարում `1815 թ. Փարիզի խաղաղության պայմանագրի արդյունքում, իսկ հետո` 1867 թ. ըստ Լոնդոնի պայմանագրի[1]։

Լյուքսեմբուրգյան գրականության հիմնական լեզուներն են ֆրանսերենը, գերմաներենը և լյուքսեմբուրգերենը։

Մարիական Կոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Լյուքսեմբուրգյան գրականության մի քանի հուշարձաններից մեկը այսպես կոչված Մարիական Կոդն է (լատ., Codex Mariendalensis), որը հանդիսանում է հայտնի Լյուքսեմբուրգի կնոջ կենսագրությունը (1231-1283)։ Այս ձեռագիրը գտնվել է 1999 թ. նոյեմբերին և համարվում է Հայր Հերմեն Վելդենսկիի աշխատանքը, ով 1283 թ. իր մահից հետո գրել է Յոլանդայի կյանքի մասին գիրք։ Ձեռագիրը բաղկացած է 5963 հատվածից և գրված է ժամանակակից լյուքսեմբուրգերենին շատ նմանվող մոսել-ֆրանկիշ բարբառով։ Այն նվիրված է Յոլանդայի պատմությանը, որը դուրս էր եկել Վիենդենի շքեղ ամրոցից, գնալ վանք, իսկ ավելի ուշ հետ դարձել[2]։

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ երկար ժամանակ Լյուքսեմբուրգի պաշտոնական լեզուները ֆրանսերեն և գերմաներեն էին, բնակիչները նպաստեցին Լյուքսեմբուրգի գրականության զարգացմանը 19-րդ դարում։

1829 թվականին տպագրվեց առաջին գիրքը լյուքսեմբուրգերեն՝ «Մեկ քայլ դեպի Պարնաս» (լյուքս.՝ E’ Schrek op de’ Lezeburger Parnassus)։ Այն բաղկացած էր վեց բանաստեղծություններից `երկու առանցքային «Առանց Քրիստինե» (լյուքս., Uen d’Christine) և «Գիշեր» (լյուքս., D'Nuecht) սոցիալական և կենցաղային «Մի պահ Լյուքսեմբուրգի հյուրանոցում» (լյուքս. Een Abléck a engem Wiertshaus zu Lëtzebuerg) և երեք առակ`«Porcelain Shard and Clay Pot» (³ksuuks. 'D'porzelains an d'èerde Schierbel), «Թել և ասեղ» (լյուքս, D'Spénne anhem և «Մի թռչուն և ձի» (լյուքս., D'Flou de դե Pierdskrécher): Մեյերը եզակի առակագիրներից էր, ով նախընտրեց որպեսզի իր հերոսները լինեն ոչ թե կենդանիներ, այլ անշունչ առարկաներ[3]։ Հետագայում Մեյերը ևս մի քանի գիրք գրեց լյուքսեմբուրգերեն, սակայն նրա հիմնական մասնագիտությունը Լիջեի համալսարանում մաթեմատիկա դասավանդելն էր[3]։

Հաջորդ սերնդի գրողներն ընդգրկում են երեք հեղինակներ, որոնք այսօր համարվում են լյուքսեմբուրգյան գրականության դասականներ։ Էդմոն դե լա Ֆոնտեն (1823—1891), առավել հայտնի Դիքս կեղծանունով, հայտնի է որպես դրամատուրգ։ Նրա պիեսներն են՝ կատակերգական-De Scholtschäin (1855) և D’Mumm Sèiss (1855), օպերետա D’Kirmesgäscht (1856) և De Ramplassang (1863 թ.) առաջին տպավորիչ ստեղծագործություններն էին գրված և կատարված լյուքսենբուրգերենով։ Նա նաև գրել է արձակ և բանաստեղծություններ Լյուքսեմբուրգի և բնակիչների մասին[4][5]։ Նրա ժամանակակից բանաստեղծ, Միշել Լենցը (1820-1893) հայտնի է «Մեր Հայրենիքը» (լյուքս., Ones Hémécht), Լյուքսեմբուրգի օրհներգը, որը խթան հանդիսացավ լյուքսեմբուրգերենի տարածման համար[6]։

Լյուքսեմբուրգում այդ ժամանակ քիչ էին ստեղծագործում, սակայն 1830-1855թթ․ առաջին լյուքսեմբուրգյան վեպը դարձավ Մարջ Բրունոյի իր «Նկարչի դիմանկարը» վեպը[7]։

XX դարի առաջին կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգյան գրող Նիկոլաուս Ուելթերը, ով գրել է գերմաներեն (1860-1940), լրագրող, դրամատուրգ, գրող և բանաստեղծ էր։ Նրա աշխատությունները մեծապես ազդել են Լյուքսեմբուրգի մշակույթի զարգացման վրա[8][9]։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Պոկովի օրացույցը» (լյուքս.` Abreisskalender), մի շարք հոդվածներ երկրի մշակութային ժառանգության մասին[10]։

20-րդ դարի առաջին կեսի մեկ այլ հայտնի լյուքսեմբուրգյան գրողը Նիկոլաուսն է կամ Նիքը (1871-1951)։ Նա գրել է գերմաներեն բանաստեղծություններ և դրամա։ Նիքը նաև համարվում է գրական պատմությամբ զբաղվող առաջին լյուքսեմբուրգյան գիտնականը[11]։

XX- ի երկրորդ կեսը և XXI դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիզա Կոլցը (ծն․ 1928) սկսել է իր գրական կարիերան 1950-ականներին, գրելով հեքիաթներ լյուքսեմբուրգերեն և գերմաներեն։ Սակայն 1970-ականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերության մեջ գտնվող իր ամուսնու մահից հետո, նա սկսեց գրել բացառապես ֆրանսերենով արձակներ։ 1998 թվականի Կոլցը ստացավ «Հիյոմա Ապոլիներա» ֆրանսիական գրական մրցանակը։ Նա համարվում է ժամանակակից Լյուքսեմբուրգի գրականության ամենակարևոր գործիչներից մեկը[12]։

Ժան Պորտանտը (ծն․ 1950) ֆրանսախոս գրող է, հայտնի է ոչ միայն Լյուքսեմբուրգում, նաև ֆրանսախոս այլ երկրներում։ Նա առավել հայտնի է իր լիրիկական ստեղծագործություններով, սակայան նաև գրում է հեքիաթներ, պիեսներ և սիրավեպեր։ Բացի դա նա ֆրանսերեն է թարգմանել Գոնսալո Ռոջասի և Խուան Հելմանի ստեղծագործություններից[13]։

Ժան Կրիերը (1949—2013) հայտնի բանաստեղծ է, ստեղծագործել Է գերմաներեն լեզվով։ Նա արժանացել է Լյուքսեմբուրգի և Գերմանիայի մի շարք մրցանակների[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Georges Hausemer, «About… Literature in Luxembourg», Press and Information Service of the Luxembourg government, March 2004, ISBN 2-87999-020-3. Retrieved 3 February 2011.(անգլ.)
  2. «Luxemburg, Bibl. Nationale, Ms. 860», Marburger Repertorium, Deutschsprachige Handschriften des 13. und 14. Jahrhunderts. (գերմ.) Retrieved 7 February 2011.(գերմ.)
  3. 3,0 3,1 R. Muller, «Les débuts de la littérature luxembourgophone» Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, Projet 'Formatioun Lëtzebuergesch', ULG — Campus d’Arlon, 17 February 2007. (Ֆրանսերեն) Retrieved 7 February 2011.(ֆր.)
  4. «Littérature en luxembourgeois», Encyclopédie Larousse. (Ֆրանսերեն) Retrieved 7 February 2011.
  5. «Fontaine, Edmond (Lucien Irvin) de la», Luxemburger Lexikon, Editions Guy Binsfeld, 2006. (գերմ.)
  6. Lentz, Michel (Méchel)", Luxemburger Lexikon, Editions Guy Binsfeld, Luxembourg, 2006- (գերմ.)
  7. «Thys, Félix», Luxemburger Lexikon, Editions Guy Binsfeld, Luxembourg, 2006. (գերմ.)
  8. «Weber, Batty (Jean-Baptiste)», Luxemburger Lexikon, Editions Guy Binsfeld, Luxembourg, 2006. (գերմ.)
  9. Claire Soriano, «Batty Weber»(չաշխատող հղում), Institut européen des itinéraires culturels. (Ֆրանսերեն) Retrieved 2 February 2010.
  10. Sylvie Kremer-Schmit, «Batty Weber», Ons stad, No 35, 1990. (գերմ.) Retrieved 2 February 2011.
  11. «Nik Welter». (գերմ.)(անգլ.)
  12. «Anise Koltz» Արխիվացված 2011-07-27 Wayback Machine, Arc Publications. Retrieved 8 February 2011.(անգլ.)
  13. «Jean Portante» Արխիվացված 2011-07-25 Wayback Machine, Transcript 26/27. Retrieved 2 February 2011.(անգլ.)
  14. «Noch ein Preis für Jean Krier» Արխիվացված 2012-03-24 Wayback Machine, Luxemburger Wort, 23 March 2011. (գերմ.) Retrieved 24 March 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգյան գրականություն» հոդվածին։