Լյուսի Քոչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուսի Քոչարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1984 |
Ծննդավայր | Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Ռադիո |
Պարգևներ և մրցանակներ | «Խիզախ կին» մրցանակ |
![]() |
Լյուսի Քոչարյան (1984, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և բլոգեր, որը հանդես է գալիս ընտանեկան և գենդերային բռնության դեմ։ 2020 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի՝ դառնալով առաջին հայը, որն արժանացել է այդ մրցանակին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Քոչարյանը ծնվել է 1984 թվականին։ Աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում[2]։ 2018 թվականի օգոստոսին Լյուսին խոսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների մասին[3], իսկ 2019 թվականի հունիսին գենդերային բռնության մասին «բռնության ձայնը/voice of violence» շարժումն է նախաձեռնել[4]։ Շարժման առիթ է հանդիսացել Հայաստանում էվա անունով չեխ աղջկա նկատմամբ կատարված ոտնձգությունը[5]։
2020 թվականի մարտին Լյուսի Քոչարյանը ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանացել։ Մրցանակը Լյուսիին հանձնել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ։ Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՄՆ պետքարտուղարը և առաջին տիկինը «Խիզախ կին» մրցանակ հանձնեցին Լյուսի Քոչարյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Armenian Journalist Lucy Kocharyan Honored with International Women of Courage Award». Toronto Hye (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 5. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Presiding Judge Renata D. Turner meets with International Women of Courage Awardee Lucy Kocharyan | Fulton County Juvenile Court». www.fultonjuvenilecourt.org. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ ՄԱՄՈՒԼ.am. ««Բռնության ձայնը». ինչ սարսափելի պատմություններ է վեր հանում սկիզբ առած ֆլեշմոբը». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ «The Voice of Violence: Hashtag Sheds Necessary Light on Domestic Violence in Armenia». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Լյուսի Քոչարյանը` Կանանց խիզախության միջազգային մրցանակակիր». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուսի Քոչարյանի կենսագրականը ԱՄՆ պետքարտուղարության մրցանակի էջում
- Բռնության ձայնը/Voice of Violence. էջը Facebook սոցիալական ցանցում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Քոչարյան» հոդվածին։ |
|