Լյորեն (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լյորեն» կայարան
Գիծ 4
Օսլոյի մետրոպոլիտեն
Բացման թվական 2016թ.-ի ապրիլի 3
Խորություն, մ 27
Ճարտարապետներ Arne Henriksen Arkitekter և MDH Arkitekter

Լյորեն (նորվ.՝ Løren), Օսլոյի մետրոպոլիտենի ամենանոր կառուցված կայարաններից, որի բացումը տեղի է ունեցել 2016 թ.-ի ապրիլի 3-ին[1]։ Տեղակայված է Սինսեն և Էկերն կայարանների միջև։ Այս կայարանի կառուցմամբ էականորեն փոխվեց Օսլոյի մետրոպոլիտենի համակարգը։ Կայարանը ընդգրկված է մետրոյի 4-րդ գծում։

Կայարանի կառուցումը սկսվել է 2013 թ.-ին և ավարտվել 2016 թ.-ի ապրիլին՝ արժենլով 1,330 մլն. Նորվեգական կրոն։ Այն հանդիսանում է Oslopakke 3 ներդրումային ծրագրի մաս, որով պետք է զարգացվի քաղաքային տրանսպորտի համակարգը մինչև 2032 թ.-ը[2]:.

Լյորեն կայարանը յուրաքանչյուր օր ընդունում է մոտավորապես 8000 այցելու և հանդիսանում Օսլոյի ամենածանրաբեռնված 10 կայարաններից մեկը։

Կայարանի ճարտարապետներն են Arne Henriksen Arkitekter и MDH Arkitekter կազմակերպությունները. Կայարանի մակետը նախագծվել է 2012թ.-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lørenbanen». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Oslopakke 3