Օսլոյի մետրոպոլիտեն
Օսլոյի մետրոպոլիտեն նորվ.՝ T-banen i Oslo | |
---|---|
![]() ![]() | |
![]() | |
Տեսակ | մետրոպոլիտեն[1] |
Կառավարիչ | Sporveien T-banen?[1] |
Երկիր | ![]() |
Քաղաք | Օսլո |
Բացման տարեթիվ | 1966թ.-ի հոկտեմբերի 16 |
Գծերի երկարություն | 85 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
Կայարանների քանակ | 100 |
Գծերի քանակ | 6 գիծ, 1 դեպո |
Գծեր | Oslo Metro Line 2?, Oslo Metro Line 6?, Oslo Metro Line 4?, Oslo Metro Line 3?, Oslo Metro Line 1? և Oslo Metro Line 5? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 241 095 (2014)[2] |
Ուղևորահոսքը մեկ տարում | 88 մլն. |
![]() | |
Rapid transit in Oslo Վիքիպահեստում |
Օսլոյի մետրոպոլիտեն (նորվ.՝ T-banen i Oslo), մետրոյի գծերի միասնական համակարգ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Բացումը տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 16-ին: Մեկ միլիոնանոց քաղաքի համար համարվում է աշխարհի ամենամեծ մետրոպոլիտենը: Ունի 100 կայարան, որոնցից 16-ը ստորգետնյա են: Գծերի երկարությունը 85 կմ է:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրոպոլիտենը ձևավորվել է մերձքաղաքային տրամվայի կայարաններից, որոնք բացվել են 1928 թվականին[3]:
1954 թվականին Նորվեգիայի խորհրդարանը որոշում կայացրեց մայրաքաղաք Օսլոյում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ: Նախատեսվում էր կառուցել 4 գիծ[3]:
1966 թվականին շահագործման հանձնվեց Թյոյեն կայարանից դեպի Յերնբանգետորգեյթ կայարան գիծը, որը հասնում էր մինչև Օսլոյի երկաթգծի կենտրոնական կայարան[3]:
Բնութագիր և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսլոյի մետրոպոլիտենի թունելները փորված են ժայռերի մեջ, որոնց առաստաղը ամրացվել է բետոնի փչման եղանակով: Հետաքրքիր դիզայն հաղորդելու նպատակով որոշ կայարանների պատերը թողել են անմշակ վիճակում՝ ընդգծելով ժայռաբեկորները:
Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերն են առավոտյան 5:30-ից մինչև գիշերը 0:30-ը: Աշխատանքային օրերին գնացքները դեպոյից դուրս են գալիս յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, իսկ ծանրաբեռնված ժամերին՝ 2-3 րոպեն մեկ: Ոչ աշխատանքային օրերին գնացքների աշխատանքի հաջորդականությունը 30 րոպե է[4]:
Ներկա դրությամբ մետրոպոլիտենից օգտվելու տոմսերը մագնիսային քարտերից են պատրաստված: Այդ քարտերով հնարավոր է նաև օգտվել տրամվայից և քաղաքային ավտոբուսային պարկից:
Գծերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրոպոլիտենը իրար է միացնում Օսլոյի բոլոր 15 շրջանբները և Բերում կոմունային հարակից բոլոր բնակավայրերը: Գործում է առանց տրանսֆերային սկզբունքով: Կենտրոնով անցնող բոլոր երթուղիները անցնում են 6 կայարաններով, որոնք միացված են 1 ընդհանուր թունելի, որից հետո կրկին բաժանվում են ըստ ուղղության:
2016 թվականի սեպտեմբերի 3-ից մտցվել է 5 գծանի ցանց[5]։
Գիծ # | Տեղամաս | Կայարան |
---|---|---|
Գիծ 1 | Ֆրոգներսեթեռն ↔ Բերգկրիստալեն[Ն․ 1] | 26 |
Գիծ 2 | Østerås ↔ Էլինգսրուդասեն | 26 |
Գիծ 3 | Կոլսոս ↔ Mortensrud | 33 |
Գիծ 4 | Bergkrystallen ↔ Vestli | 37 |
Գիծ 5 | Sognsvann ↔ Շրջան ↔ Vestli | 33 |
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.lifeinnorway.net/public-transport-in-oslo/
- ↑ https://ruter.no/globalassets/dokumenter/aarsrapporter/ruter-arsrapport-2014.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 Aspenberg, Nils Carl, Trikker og forstadsbaner i Oslo. Baneforlaget 1994. ISBN=82-91448-03-5
- ↑ Метро Осло: карта, описание, фото. (ռուսերեն)
- ↑ Linjekart for T-banen gjeldende fra 3. april 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսլոյի մետրոպոլիտենի պաշտոնական կայքը: (նորվեգերեն)