Լյարդի ծծան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․ (օր․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։