Լի Ցյուն
Լի Ցյուն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1912 |
Ծննդավայր | Lingshi County, Q9574531?, Beiyang Government |
Վախճանվել է | փետրվարի 10, 2012 (99 տարեկանում) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Լի Ցյուն (չին. 力群, դեկտեմբեր 1912, Lingshi County, Q9574531?, Beiyang Government - փետրվարի 10, 2012, Պեկին, Չինաստան[1]), չինացի նկարիչ և փորագրող: Չինաստանում համարվել է 20-րդ դարի մեծագույն փորագրողը փայտի վրա[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լինշի նահանգի Շանսի գավառում: 1931 թվականին ընդունվել է Հանչժոուի գեղարվեստի պետական ուսումնարան, 1933 թվականին դարձել է «Մուլին» փայտափորագրության հետազոտական ընկերության անդամ, որտեղ զբաղվել է փորագրությունների ստեղծմամբ: Մոտավորապես նույն ժամանակ դարձել է Չինաստանի ձախակողմյան Նկարիչների միության անդամ՝ ստեղծելով իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Լու Սինի դիմանկարը՝ փայտի վրա փորագրության տեսքով։ 1940 թվականին տեղափոխվել է Յանան, որտեղ սկսել է դասավանդել Լու Սինի անվան գրականության և արվեստի ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ: 1942 թվականին մասնակցել է գրականության և արվեստի հարցերին նվիրված Յանանական կոնֆերանսին:
1945 թվականին Լի Ցյունը գլխավորել է Մշակութային միության արվեստի բաժինը և միաժամանակ ստացել «Ժենմինհուավաո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը լույս է տեսել Սույուան և Շանսի գավառներում։ 1949 թվականին ընտրվել է Նկարիչների համաչինական միության մշտական անդամ: Այս միության երեք գումարումների ընթացքում ամեն անգամ ընտրվել է նրա վարչության անդամ։ 1952 թվականին տեղափոխվել է Պեկին, որտեղ աշխատել է ժողովրդական արվեստի հրատարակչությունում։ 1955 թվականից մինչև 1965 թվականը եղել է Նկարիչների համաչինական միության քարտուղար, եղել է միության ղեկավարության կուսակցական խմբի կազմում, զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ, տարբեր ժամանակներում կատարել է Չինաստանի փորագրողների միության փոխնախագահի (1977 թվականից) և պատվավոր նախագահի, Շանսիի գրականության և արվեստի ֆեդերացիայի պատվավոր նախագահի, Շանսիի գրականագետների և նկարիչների միության, Շանսիի նկարիչների տան պատվավոր տնօրենի, Հյուսիսարևմտյան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսորի, «Արվեստ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի և «Փորագրություն» ամսագրի գլխավոր խմբագրի պարտականությունները: 1960 թվականից ակտիվորեն շրջագայել ամբողջ Չինաստանում՝ ստեղծելով բազմաթիվ փորագրանկարներ փայտի վրա:
Պարգևատրվել է ՉԺՀ Պետական մրցանակով, մեդալով չինական փորագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար, արժանացել Շանսի նահանգի «Ժողովրդական նկարիչ» կոչման, ինչպես նաև Ճապոնիայի և Չինաստանի միջև գեղարվեստական փոխանակման կենտրոնի ոսկե մեդալով: 2005 թվականին Լի Ցյունի հայրենի քաղաքում բացվել է չինական փորագրության թանգարան, որը կոչվել է նրա անունով[3]: Նրա աշխատանքները ցուցադրվում են Չինաստանի և աշխարհի բազմաթիվ թանգարաններում, այդ թվում՝ Ռուսական և Բրիտանական թանգարաններում[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Chinese woodcut icon Li Qun dies — China.org.cn
- ↑ «A Woodcut Icon-Li Qun — China Culture»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2013-05-26
- ↑ Li Qun (力群) — Chinese Posters
- ↑ 版画家力群百岁去世以木刻《鲁迅像》闻名_雅虎文化 — 文化(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Классики русской и китайской гравюры //Журнал «Китай и Россия», 19 февраля 2013 года. — по сути, перевод англоязычных статей, указанных в Примечаниях.
- Статья в Энциклопедии Байду (кит.)