Jump to content

Լու Սին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լու Սին
չինարեն՝ 魯迅
Ծննդյան անունչինարեն՝ 周樹人
Ծնվել էսեպտեմբերի 25, 1881(1881-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրShaoxing, Չինաստան[4]
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1936(1936-10-19)[4][5][1][…] (55 տարեկան)
Վախճանի վայրՇանհայ, Չինաստանի Հանրապետություն[4]
Գրական անունLu Xun, 豫才, 豫山 և 豫亭
Մասնագիտությունակնարկագիր, բանաստեղծ, գրական քննադատ, էսպերանտիստ, թարգմանիչ, վիպասան, քննադատ, գրող և վիպասան
Լեզուանգլերեն, չինարեն և ճապոներեն
Քաղաքացիություն Ցին կայսրություն և  Չինաստանի Հանրապետություն
ԿրթությունՏոհոկուի համալսարան, Kobun Institute? և Sendai Medical College?
Ստեղծագործական շրջան1881–1936
Ժանրերէսսե և պատմվածք
Գրական ուղղություններNew Culture Movement?
Ուշագրավ աշխատանքներThe True Story of Ah Q?, A Madman's Diary?, Panghuang?, Kong Yiji?[6], A new version of the story?, Call to Arms?, Picking the morning flower in the evening?, A Madman's Diary? և Panghuang?[7]
ԱնդամակցությունՉինաստանի ձախլիկ գրողների միություն
ԱշխատավայրՊեկինի համալսարան
Պարգևներ
ԱմուսինZhu An? և Xu Guangping?
Համատեղ ապրողXu Guangping?
ԶավակներZhou Haiying?
Изображение автографа
 Lu Xun Վիքիպահեստում

Լու Սին (չին.՝ 鲁迅, իսկական անունը՝ Չժոու Շու Ժեն, սեպտեմբերի 25, 1881(1881-09-25)[1][2][3][…], Shaoxing, Չինաստան[4] - հոկտեմբերի 19, 1936(1936-10-19)[4][5][1][…], Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[4]), չին գրող, հրապարակախոս, գրականագետ, չինական ժամանակակից գրականության հիմնադիրը։ 1930-1936 թվականներին գլխավորել է Չինաստանի ձախ գրողների լիգան։ 1902 թվականին ավարտել է Նանկինի լեռնաերկաթուղային ուսումնարանը և ուսումը շարունակելու համար ուղարկվել ճապոնիա, որտեղ վարել է չինական ուսանողության լուսավորական շարժումը, հանդես եկել որպես թարգմանիչ և հրապարակախոս։ ճապոնիայում և հայրենիքում մասնակցել է Աինհայի հեղափոխության (1911-1913) նախապատրաստմանը։

1913 թվականին գրել է «Եղելություն» առաջին պատմվածքը։ 1918 թվականին հրատարակել է չինական նոր գրականության առաջին պատմվածքը՝ . «Խելագարի օրագիրը», այնուհետև՝ «Կանչ» (1923), «Թափառումներ» (1926) ժողովածուները։ Լու Սինի բազմաթիվ պատմվածքներ նվիրված են մտավորականությանը («Դեղը», «Փոքրիկ պատմահար», «Կուն Իցզի», «Փայլը»)։ Ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում արձակ բանաստեղծությունները («Վայրի Լու Սին խոտեր», 1927)։ Լու Սինի երգիծական, հերոսական հեքիաթներն է ամփոփում «Հին զրույցները նոր ձևով» (1936) ժողովածուն։ Հրապարակախոսական հոդվածներում («Տաք քամի», 1925, «Շքեղ ամպհովանու տակ», 1926, «Այլախոհը», 1932 և այլ ժողովածուներ) արձագանքել է ներքին և արտաքին կյանքի հրատապ իրադարձություններին։

«Չինական պատմողական արձակի համառոտ պատմությունը» (1923) ազգային գրականության առավել դեմոկրատական տեսակի վերաբերյալ առաջին ընդհանրացնող աշխատությունն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Xiaoming W. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Лу Синь // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. https://w.wiki/Bg6r
  7. https://w.wiki/ujm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Սին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 696