Ռոբին Լի
Ռոբին Լի անգլ.՝ Robinne Lee | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
robinnelee.com | |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբին Լի (այլ կիրառումներ)
Ռոբին Լի (անգլ.՝ Robinne Lee, հուլիսի 16, 1974[1], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբին Լին ծնվել է 1974 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Մաունթ Վեռնոնե քաղաքում։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինեմատոգրաֆիայում դեբյուտը եղել է «Անհաջողակը» (1997 թվական) ֆիլմում[2]։
Լիին առավել հաջողություններ բերեց 2003 թվականին նկարահանված «Ազգային անվտանգություն» ֆիլմը[2]։ Ռոբին Լին ունեցավ նաև նշանակալի դերեր «Ազատեք մեզ Եվայից» (2003 թվական), «13-ից 30» (2004 թվական) և «Հիթչի մեթոդը» (2005 թվական) կատակերգություններում։ Ավելի ուշ նա նկարահանվեց մի քանի անկախ ֆիլմերում, ինչպես նաև երկրորդ պլանի դեր ունեցավ «Յոթ կյանք» (2008 թվական) ֆիլմում։
Հեռուստատեսությունում Լին խաղում է նաև երկրորդական դերեր՝ «Numb3rs» և «Փեյն ընտանիքի տունը» սերիալներում։ 2013-14 թվականներին դերասանուհին նկարահանվեց BET «Լինել Մերի Ջեյն» սերիալում, որտեղ կատարեց գլխավոր դերակատարի թնամու դերը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 «Robinne Lee - Biography». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Actor Robinne Lee on breaking into Hollywood, independent film, and being a working mom». Reel Mama. 2012 թվականի հոկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբին Լի Internet Movie Database կայքում
|