Լիտերատուրնոյե կաֆե (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Լիտերատուրնոյե կաֆե (ռուս.՝ Литературное кафе, Գրական սրճարան), պատմական նշանակության ռեստորան Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում, ուր 19-րդ դարում այցելել են այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են Ալեքսանդր Պուշկինը և Ֆյոդոր Դոստոևսկին, ինչպես նաև նրանց ընկերները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարանի ինտերիերը

1812-1816 թթ. Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի 18 հասցեում 18-րդ դարի կեսերին կառուցված շենքը Կ. Բ. Կոտոմինի ձևափոխմամբ դարձել է առևտրականների բնակարաններ[1]։ Այս շենքում են բացվել Վոլֆի և Բեռանժեի հրուշակարանը (S. Wolff & T. Beranget), որը համարվում էր լավագույնը Սանկտ Պետերբուրգում։ 1834 թվականին այստեղ բացվեց նաև «Չինական սրճարանը» (Le Café chinois), իսկ հրուշակարանը շուտով դարձավ ակումբ, որտեղ սկսեցին այցելել այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Տարաս Շևչենկոն և Ֆյոդոր Դոստոևսկին։

1837 թվականին Պուշկինն այստեղ հանդիպեց Կոնստանտին Դանզասի հետ` նախքան մենամարտը։ 1840 թվականին Դոստոևսկին այստեղ ներկայացվեց ուտոպիստ-սոցիալիստ Միխայիլ Պետրաշևսկուն[2]։

1877 թվականին հրուշակարանը փակվեց, նրա տեղում բացվեց էլիտար ռեստորան, ուր հաճախակի սկսեցին այցելել երաժիշտներ, ինչպիսիք են Պյոտր Չայկովսկին, Ֆեոդոր Շալյապինը[3]։ Պատմում են, որ Չայկովսկին այստեղ պատվիրել է մի բաժակ ջուր, խոլերայով վարակվել ու մահացել։

Շատ ավելի ուշ՝ 1983 թվականին ռեստորանը վերբացվեց որպես «Լիտերատուրնոյե կաֆե»։

Գրական սրճարանը զբաղեցնում է շենքի երկու հարկերը, նրա պատերին կախված են ռուս գրողների բազմաթիվ դիմանկարներ։ Վերևում գտնվող սեղանի մոտ մոմե քանդակի տեսքով նստած է Պուշկինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]