Jump to content

Լիվենյան խոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիվենյան խոզ (ռուս.՝ Ливенcкaя), մսաճարպատու խոզերի ցեղ։

Ստացվել է նախկին ՌԽՖՍՀ Օռլովի մարզի Լիվենի շրջանի տնտեսություններում՝ ճարպատու վաղահաս տեղական խոզերի և մսատու ցեղերի (խոշոր ու միջին սպիտակ, բերկշիռ) տրամախաչումից։ Հաստատվել է 1949 թվականին։

Խոզերը խոշոր են, ունեն ամուր համակազմ, երկար ու լայն իրան։ Գույնը՝ սպիտակ կամ սև խայտաճամուկ։ Վարազների կենդանի քաշը 300-350 կգ է, մերուններինը՝ 200-250։ Պտղատվությունը՝ 10-11 խոճկոր։ Կաթնատվությունը՝ 60-80 կգ։ Լիվենյան խոզը բուծվում է Օռլովի, Բրյանսկի, Լիպեցկի, Վորոնեժի մարզերում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 626