Լիսթմեյսթեր (հեռուստասերիալ)
Լիսթմեյսթեր 페이지 터너 | |
---|---|
![]() | |
Ժանր | դրամա, երաժշտական |
Երկիր | ![]() |
Լեզու | Կորեերեն |
Ռեժիսոր | Լի Ջե Հուն |
Գլխավոր դերերում | Կիմ Սո Հյոն, Ջի Սու, Շին Ջե Հա |
Սցենարիստ | Հո Յուն Սուկ, Լի Սե Ին, Պակ Հեր Յոն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 3 |
Էկրաններին է | մարտի 26, 2016-ից ապրիլի 9, 2016-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Լիսթմեյսթեր (հանգըլ՝ 페이지 터너, 2016 թվականին թողարկված հարավկորեական դրամատիկական հեռուստասերիալ, որը բաղկացած է երեք սերիաներից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Կիմ Սո Հյոնը, Ջի Սուն և Շին Ջե Հան։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուն Յու Սըլը (Կիմ Սո Հյոն), խոստումնալից դաշնակահարուհի է, ով սովորում է արվեստի դպրոցում և հաղթում է մի շարք երաժշտական մրցույթներում։ Նրա մայրը, ում երազանքն է եղել դառնալ դաշնակահարուհի, անընդհատ հոգ է տանում նրա մասին։ Դժբախտ պատահարից հետո Յու Սըլը այլևս չի կարող դաշնամուր նվագել, քանի որ կորցնում է տեսողությունը։ Բայց վերադառնալ կյանքին նրան օգնում են նրա հակառակորդ Սո Ջին Մոկը (Շին Ջե Հա) և նոր ձեռք բերած ընկերը (Ջի Սու)։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիմ Սո Հյոն- Յուն Յու Սըլ
- Ջի Սու- Չոն Չհա Սիկ
- Շին Ջե Հա- Սո Ջին Մոկ
- Յե Ջի Վոն- Յու Սիլի մայրը
Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Ցուցադրության օրը | Միջին ընդգրկում | |
---|---|---|---|
TNmS Ratings[1] | AGB Nielsen Ratings[2] | ||
Ազգային | Ազգային | ||
1 | 26 մարտի 2016 | 3.8 % | 3.6 % |
2 | 2 ապրիլի 2016 | 3.5 % | 4.1 % |
3 | 9 ապրիլի 2016 | 3.6 % | 4.4 % |
Միջինը | 3,633 % | 4,033 % |
Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիսթմեյսթեր նշանակում է դաշնակահարների նոտաների գիրքը թերթող մարդ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNmS Ratings (Korean)։ Վերցված է ապրիլի 2, 2016
- ↑ «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է ապրիլի 2, 2016
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|