Լիպարիտ Մելքոնյան
Լիպարիտ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1909 (112 տարեկան) Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1938) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1969) և պրոֆեսոր (1970) |
Լիպարիա Գևորգի Մելքոնյան (նոյեմբերի 14-ին 1909, գյուղ Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական հունվարի 16-ին ․1976[փա՞ստ]), հայ սովետական քիմիկոս։ Քիմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի համալսարանը (1938)։ 1958-1970 թվականներին եղել է Երևանի պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ի պոլիմերների և լատեքսների ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1972 թվականից՝ Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ։
Գիտական աշխատանքները վերաբերում են էմուլսիոն համակարգերում պոլիմերման և համապոլիմերման պրոցեսների ուսումնասիրությանը։ Պարզաբանել է էմուլսիոն համակարգերում մակրոմոլեկուլների կազմավորման օրինաչափությունները, էմուլգատորի շերտի դերն ու անցանկալի երկրորդական պրոցեսները կանխելու հնարավուրությունը։ Առաջարկել է բարձրորակ կաուչուկների և լատեքսների ստացման հեշտ իրականացվող արտադրական եղանակ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ ![]() |