Լիպարիտ Աղավելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպարիտ Բորիսի Աղավելյան
9 սեպտեմբերի, 1964 - 13 մարտի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Մաղավուզ, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Լիպարիտ Աղավելյան (9 սեպտեմբերի, 1964, Ստեփանակերտ - 13 մարտի, 1993, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպարիտ Աղավելյանը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, աշխատել Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում։ Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում։ Կապանի շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո զինվորագրվել է Արցախի պաշտպանական ուժերին։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. մարտի 13-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լիպարիտ Աղավելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.