Լին Ի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լին Ի
Ծնվել էհունվարի 11, 1999(1999-01-11) (25 տարեկան)
ԾննդավայրՀեբեյ, Չինաստան
ԿրթությունBeijing Sport University?
Մասնագիտությունդերասան

Լին Ի (չինարեն՝ 林一, փինյին Lín Yī ) (հունվարի 11, 1999(1999-01-11), Հեբեյ, Չինաստան), չինացի դերասան, մոդել։ Աշխատել է «Թանրըն» կինոստուդիայի հետ[1][2]։

Մեծ Ճանաչում է ձեռք բերել 2019 թվականին արտադրության «Գլուխդ դիր ուսիս» չինական հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լինը բավականին բարձր բալերով ընդունվել է Պեկինի պարարվեստի համալսարանի ազգային պար բաժինը։ Նույն թվականին, երբ դեռ առաջին կուրսում էր սովորում, տղային հայտնաբերեց մի մեդիա գործակալ և Լինը պայմանագիր կնքեց «Թանրըն» կինոստուդիայի հետ՝ դառնալով չինացի հայտնի դերասաններ Էլվիս Հանի ( Հան Դոն Ծյուն ), Գուլի Նաճայի, Ծին Չընի և Չըն Յաոյի աշակերտը։

2016 թվականին Լին Ին օգտվեց արտերկրում պրոֆեսիոնալ պարերի և դերասանական վարպետության դասընթացներ անցնելու հնարավորությունից և ամառային արձակուրդները տրամարդրեց կրթությանը։

2017 թվականին Լին Ին մասնակցեց «Գեղեցիկ երիտասարդություն» ռեալիթի շոուին։ Նա մասնակցել է նաև Յօուկու ալիքի նորաձևության «Խենթ զգեստապահարան» շոուին և 41 ձայնով ճանաչվեց 6-րդ եթերաշրջանի հաղթող։ Նա հայտնվեց հեռուտաէկրանին նկարահանվելով «Հույսի կղզի» գիտաֆանտաստիկ ֆիլմում՝ Դուան Իհոնի և Էնդի Գարսիայի հետ[3]։

2019 թվականին Լին Ինը իր խաղընկերներ Սին Ֆեյի, Թան Սյաոտյանի և Չժըն Ինչընըի հետ նկարահանվել է «Մեր սիրո ժամը» պատանեկան սիրային հեռեուստասերիալում, որը «Մեր գեղեցիկ սերը» ֆիլմի շարունակությունն է։ Այստեղ դերասանը մարմնավորում էր Գու Վեյի դերը։ Նույն թվականին Լին Ին արժանացել է «Տարվա նոր դերասան» մրցանակին «Ծին Ու Դուո» հեռուստափառատոնում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր Ռեժիսոր Գլխավոր դերերում
2020 Հույսի կղզի 希望岛 (փինյին՝ Xīwàng dǎo) Տիմո Վուորենսոլա (չինարեն՝ 提莫·沃伦索拉, փինյին՝ Tí mò·wò lún suǒ lā) Դուեն Իհոնգ (չինարեն՝ 段奕宏, փինյին՝ Duànyìhóng)
2022 Մեկ շաբաթվա ընկեր 一周的朋友 (փինյին՝ Yīzhōu de péngyǒu) Սու Յոու Շու Լին Սյաոցիեն (չինարեն՝ 林孝谦, փինյին՝ Línxiàoqiān) Ճաո Ծին Մաի (չինարեն՝ 赵今麦, փինյին՝ Zhào jīn mài)

Շըն Յուե (չինարեն՝ 沈月, փինյին՝ Shěn yuè)

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր Գլխավոր դերերում
2019 Գլուխդ դիր ուսիս 致我们暖暖的小时光 (փինյին՝ Zhì wǒmen nuǎn nuǎn de xiǎoshí guāng) Գու Ուեյ Ի(顾未易, փինյին ՝ Gù wèi yì) Սին Ֆեյ (չին․՝ 邢菲, փինյին՝ Xíng fēi)

Թան Սյաոթիեն (չին․՝ 唐晓天, փինյին՝ Tángxiǎotiān) Ճոու Ծյունվեյ (չին․՝ 周峻纬, փինյին՝ Zhōujùnwěi)

2021 Օրհնյալ Աղջիկը 玲珑 (փինյին՝ Línglóng) Յուեն Ի (元一, փինյին՝ Yuán yī) Ճաո Ծին Մաի (չին․՝ 赵今麦, փինյին՝ Zhào jīn mài)

Յուեն Հոնգ (չին․՝ 袁弘, փինյին՝ Yuán hóng)

Սիրային տեսարան 良辰美景好时光 ( փինյին՝ Liángchén měijǐng hǎo shíguāng) Լու Ծին (陆景, փինյին՝ Lù jǐng) Սյու Լու (չին․՝ 徐璐, փինյին՝ Xú lù)

Հու Պին (չին․՝ 胡兵, փինյին՝ Húbīng)

Գլուխդ դիր ուսիս (Թաիլանդական տարբերակ) 致我们暖暖的小时光(泰国版)( փինյին՝ Zhì wǒmen nuǎn nuǎn de xiǎoshí guāng (tàiguó bǎn) Գու Ուեյ Ի(顾未易, փինյին՝ Gù wèi yì) Թիթիփում Թեչաափայխուն (չին․՝ 提迪蓬·德查阿派坤, փինյին՝ Tí dí péng·dé chá ā pài kūn)

Նիլավան Յամչուասավադ (չին․՝ 尼拉娃·易澈萨瓦, փինյին՝ Ní lā wá·yì chè sà wǎ)

Վարիետե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր
2017 Գեղեցիկ երիտասարդություն 美少年学社 (փինյին՝ Měishàonián xué shè) Դերասանական խմբի անդամ
Խենթ զգեստապահարան 疯狂衣橱 (փինյին՝ Fēngkuáng yī chú) Մրցույթի մասնակից
6 հուլիսի, 2019 Ուրախ ճամբար 快乐大本营 (փինյին՝ Kuài yuè dàběnyíng) Հյուր
2019 Կախարդական հիերոգլիֆ 神奇的汉字 (փինյին՝ Shénqí de hànzì) Հյուր
2020 Ուրախ ճամբար 快乐大本营 (փինյին՝ Kuài yuè dàběnyíng) Հյուր
2021 Ուրախ ճամբար 快乐大本营 (փինյին՝ Kuài yuè dàběnyíng) Հյուր
14 հունվարի,

2022

Դահուկային զվարճալի դհանդիպում 超有趣滑雪大會 (փինյին՝ Chāo yǒuqù huáxuě dàhuì) Դերասանական խմբի անդամ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Պարգևատրված աշխատանք Ծանոթագրություն
2019 26-րդ Հուադին մրցանակաբաշխություն (չին․՝ 华鼎奖, փինյին՝ Huá dǐng jiǎng) Լավագույն դերասան Գլուխդ դիր ուսիս [4]
Ոսկե բողբոջ հեռուստափառոտոն Լվագույն նոր դերասան [5]
Թընսյուն ընկերության մրցանակաբաշխություն (չին․՝ 腾讯视频, փինյին՝ Téngxùn shìpín) Տարվա երիտասարդ դերասան

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում
2020 Հայրենի տուն 我的祖国 (փինյին՝ Wǒ de zǔguó)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «《致我们暖暖的小时光》收官 再造2019青春剧口碑作». 华声在线. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  2. «林一《小时光》人气飙升 送舞蹈视频宠粉福利». 中国娱乐网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  3. HK, Harper's BAZAAR HK @ Harper's BAZAAR. «又有小鮮肉報到!散發俊俏書生氣息的林一,讓你回到大學時代». Harper's BAZAAR HK (ավանդական չինարեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  4. «第26届华鼎奖提名名单:李现肖战获新锐演员提名». Sina (չինարեն). 2019 թ․ նոյեմբերի 8.
  5. «金骨朵网络影视盛典完美闭幕 群星闪烁见证荣耀时刻». Sohu (չինարեն). 2019 թ․ դեկտեմբերի 23.