Jump to content

Լինդա Մարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Մարտին
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1952(1952-03-27)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՕմա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Իռլանդիա
Մասնագիտություներգչուհի և հեռուստահաղորդավարուհի
 Linda Martin Վիքիպահեստում

Լինդա Մարտին (անգլ.՝ Linda Martin, մարտի 27, 1952(1952-03-27)[1], Օմա)[2], իռլանդացի երգչուհի և հեռուստահաղորդավար, 1992 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1969 թվականին «Chips» խմբի հետ, որը շուտով դարձավ Իռլանդիայի առաջատար խմբերից մեկը[3]։ 1972 թվականին Լինդան տեղափոխվեց «LyttlePeople» խումբ, բայց մեկ տարի անց նորից վերադարձել է «Chips»։ 1983 թվականին նա «Edge of the Universe» երգով հաղթել է «Castlebar» երգի մրցույթում, որից հետո սկսել է հանդես գալ մենահամրգներով։ Նա ինը անգամ մասնակցել է երգի ազգային մրցույթին, ինչը ռեկորդային է իռլանդացի կատարողների շրջանում։ Լինդան երկու անգամ հաղթել է մրցույթում ևերկու անգամ ներկայացրել է իր երկիրը Եվրատեսիլ երգի մրցույթում։

Մարտինի առաջին ելույթը 1984 թվականի Եվրատեսիլ մրցույթում բերել է նրան երկրորդ տեղը «Terminal 3» երգով, իսկ երկրորդը՝ 1992 թվականի մրցույթում «Why Me» երգով առաջին տեղը։

2000-ական թվականներին նա իռլանդական հեռուստատեսությամբ վարել է մի շարք վիկտորինաներ և շոուներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.independent.ie/irish-news/this-weeks-birthdays-38035320.html
  2. «this week's BIRTHDAYS» (անգլերեն). Independent.ie. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. Chips Արխիվացված 18 Փետրվար 2021 Wayback Machine m irish-showbands.com; accessed 14 October 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Մարտին» հոդվածին։