Jump to content

Լիխտենշտայնի փոստային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիխտենշտայնի փոստային թանգարան
Տեսակփոստային թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Լիխտենշտայն[1]
ՏեղագրությունՎադուց[1]
ՎայրՎադուց
Պատկանում էԼիխտենշտայնի պետական թանգարան
ՀասցեStädtle 37[1]9490[1]
Հիմնադրվել է1930
Կայքlandesmuseum.li/de/postmuseum/(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Լիխտենշտայնի փոստային թանգարան[2] (գերմ.՝ Postmuseum des Fürstentums Liechtenstein), թանգարան Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցում՝ նվիրված փոստի և փոստային նամականիշերի պատմությանը։

Փոստային թանգարանը հիմնադրվել է 1930 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել տեղական փոստային պատմությունը և Լիխտենշտայնում թողարկված ֆիլատելիստական նյութերը։ Հավաքածուն այցելուների համար բացվել է 1936 թվականին։ Հաջորդ տասնամյակների ընթացքում փոխելով մի քանի տարածքներ՝ փոստային թանգարանը 2002 թվականից գտնվում է Վադուցի կենտրոնում՝ «Անգլիացիների տան» շենքում։ Փոստային թանգարանը վարչականորեն կապված է Լիխտենշտայնի պետական թանգարանի հետ։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային հավաքածուի հիմքում ընկած են 1912 թվականից ի վեր Լիխտենշտայնի Իշխանության կողմից թողարկված փոստային նամականիշները։ Ներկայացված են նաև դրանց էսքիզները, փորձնական պատճենները, փորագրման գործիքներն ու վահանակները, տպագրական գործիքները և այլն։ Այստեղ հավաքված են երկրում փոստային ծառայության զարգացումն արտացոլող կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև փոստային ծառայության հետ կապված հին իրեր (փոստատարների համազգեստ, անցած տարիների փոստարկղեր և այլն)։ Թանգարանում պարբերաբար տեղի են ունենում ժամանակավոր ցուցահանդեսներ։

Վադուցի կենտրոնական հետիոտնային տարածքում 2011 թվականի մայիսից բազմաթիվ մասնագիտացված և հուշանվերների խանութներից կարելի է տեսնել և գնել Լիխտենշտայնի փոստային նամականիշեր ցանկացած քանակությամբ։ Լիխտենշտայնի 25 փոստային նամականիշերի մեծացված պատկերները տեղակայված են կամրջամասի հետիոտնային գոտու մայթին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. В некоторых источниках можно встретить ещё одно русское название — Музей почтовых марок; см: Вадуц / О. В. Вишлёв // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 500. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  3. Briefmarken im Städtle Vaduz auf der Internetseite der Liechtensteinischen Post Արխիվացված 2012-04-23 Wayback Machine(գերմ.)(Ստուգված է 6 Օգոստոսի 2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայնի փոստային թանգարան» հոդվածին։