Լիխաուրի եկեղեցի
| Լիխաուրի եկեղեցի
վրաց.՝ ლიხაურის ღვთისმშობლის სახელობის ეკლესია | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Լիխաուր |
| Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
| Անվանված | Մարիամ Աստվածածին |
![]() | |
![]() | |
Լիխաուրի եկեղեցի (վրաց.՝ ლიხაურის ეკლესია), հոգևոր կառույց Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին գտնվում է ծովի մակարդակից 120 մետր բարձրության վրա՝ համանուն գյուղում։ Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 5 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ գիտահետազոտական աշխատանքների՝ եկեղեցին կառուցվել է 1352 թվականին։ Կառույցն ունի 13-14-րդ դարերի վրացական ճարտարապետությանը հարիր ոճ։ Այստեղ պահվում էր Սուրբ Հակոբի պատկերը։ 1483-1512 թվականներին Իմերեթի արքա Գեորգին և նրա կինը՝ Ելենան, կառուցել են զանգակատունը։
Հարավային ճակատը կառուցվել է ուշ միջնադարում, ապա եկեղեցին վերանորոգվել ու վերակառուցվել է աղյուսներով։ Պատուհանները նկարազարդվել են ուշ միջնադարին տիպիկ նախշերով, իսկ ներսից զարդարված է որմնանկարներով։ Վանքում պահվել են 11-րդ դարի ձեռագիր մատյաններ ու ավետարաններ։
Եկեղեցին գտնվում է բլրի կենտրոնական հատվածում։ Զանգակատունն ունի փայտե տանիք, չորս քար՝ սյունակներում[1]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։

