Լիլյա Բուջուրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլյա Բուջուրովա
ուկր.՝ Ліля Рустемівна Буджурова
Ծնվել էնոյեմբերի 1, 1958(1958-11-01) (61 տարեկան)
ԾննդավայրԱնգրեն, Tashkent Region, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող
ԱզգությունՂրիմի թաթար
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
ՊարգևներՈւկրաինայի վաստակավոր լրագրող և «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)

Լիլյա Ռուստեմովնա Բուջուրովա (ուկր.՝ Ліля Рустемівна Буджурова, նոյեմբերի 1, 1958(1958-11-01), Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Ղրիմի թաթար բանաստեղծուհի և լրագրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլյա Բուջուրովան ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 1-ին Ուզբեկստանի Անգրեն քաղաքում: 1979 թվականին ավարտել է Տաշքենդի մարզային պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը[1]: 1989 թվականին Լիլյա Բուջուրովան տպագրել է իր առաջին ժողովածուն՝ «Չգնված տոմս» (ինքնահրատարակության, ռուս.՝ самиздат), ապա «Երբ մենք կվերադառնանք» ժողովածուն: 1989 թվականին վերադարձել է Ղրիմ: 1991 թվականից մինչև 1997 թվականը Լիլյա Բոջուրովան աշխատել է Ղրիմի թաթարների «Ավդե» թերթում որպես գլխավոր խմբագիր, սակայն իր խոսքերով՝ հեռացվել է աշխատանքից Մուստաֆա Ջեմիլևին քննադատելու համար[2]:

1994 թվականից Լիլյա Բուջուրովան ATR հեռուստաալիքով վարել է «Անա յուրտ» (Մայր հայրենիք) և «Ոչ անվտանգ գոտի» հաղորդումները (ալիքի ղեկավարի պաշտոնը թողել է նրա փակվելուց հետո՝ 2015 թվականի ապրիլի 1-ին)[3]: 2004 թվականից մինչև 2014 թվականը Լիլյա Բուջուրովան եղել է «Первая Крымская» թերթի գլխավոր խմբագիր[4], «СТБ» ալիքի և «France Press» գործակալության թղթակից, ինչպես նաև «Ղրիմ» հեռուստառադիոընկերության (ГТРК «Крым») խմբագիր: Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Українська правда» ինտերնետ-թերթում: 1997 թվականին Լիլյա Բուջուրովան դարձել է Ազատ լրագրողների Ղրիմի միության նախագահ: Տաղանդների «Tatlı ses» ամենամյա մանկական մրցույթի կազմակերպիչներից մեկն է[5]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Լիլյա Բուջուրովան ընտրվել է Ղրիմի թաթարների II Կուրուլտայի պատվիրակ: Երկու անգամ ընտրվել է Ղրիմի թաթարներ Մեջլիսի պատգամավոր (անդամ է եղել 1991 թվականից մինչև 1997 թվականը), 1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: ATR հեռուստաալիքի սեփականատեր Լենուր Իսլյամովի՝ Ղրիմի Հանրապետության իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով լքել է ալիքի ղեկավարի պաշտոնը[6]: 2015 թվականի նոյեմբերի 2-ին Լիլյա Բուջուրովան հայտնել է, որ իր տանը կատարվել է խուզարկություն՝ կապված Իսլյամովի դեմ հարուցված քրեական գործի հետ[7]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսմաիլ Գասպրինսկու մրցանակ բանաստեղծությունների երկու ժողովածուների (ինքնահրատարակություն) և հրապարակախոսական հոդվածների շարքի համար (1992),
  • Վասիլի Ստուսիա անվան մրցանակ (2001),
  • Ուկրաինայի վաստակավոր լրագրող (2005)[8],
  • «Ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2015)[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЛИЛЯ БУДЖУРОВА: «КАЖДЫЙ ИЗ НАС ОДНАЖДЫ СПРАШИВАЕТ СЕБЯ, КТО Я: ЖУРНАЛИСТ ИЛИ ЧЕЛОВЕК ИЗ ОБСЛУГИ?» (ռուս.)
  2. Лиля Буджурова: Правда стоит сломанных рук (ռուս.)
  3. Лиля Буджурова: Наш народ пережил Сталина. И нынешние проблемы переживет (ռուս.)
  4. Известные люди юга России (ռուս.)
  5. Публикация этих фото — самый сильный ход пресс-службы Совмина Республики Крым со времён начала «Светопредставления» (ռուս.)
  6. Ленур Ислямов: Если так мы будем возвращать Крым, то завтра и Львов потеряем (ռուս.)
  7. Лиля Буджурова: не пугайте автоматами мою семью и мой народ (ռուս.)
  8. Указ Президента України від 30 листопада 2005 року № 1677/2005 «Про відзначення державними нагородами України з нагоди річниці підтвердження всеукраїнським референдумом Акта проголошення незалежності України 1 грудня 1991 року» (ուկր.)
  9. Указ Президента України від 5 червня 2015 року № 313/2015 «Про відзначення державними нагородами України з нагоди Дня журналіста» (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]