Լիթլ Ֆրեդի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիթլ Ֆրեդի Քինգ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1940(1940-07-19) (83 տարեկան)
ԾննդավայրMcComb, Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ
Կայքlittlefreddieking.com/?cp=1
 Little Freddie King Վիքիպահեստում

Լիթլ Ֆրեդի Քինգ (իսկական անունը՝ Ֆրիդ Յուջին Մարտին, անգլ.՝ Fread Eugene Martin[2][3], հուլիսի 19, 1940(1940-07-19), McComb, Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[1]), ամերիկացի դելտա բլյուզ կիթառահար։ Նրա ոճը զարգացել է հիմնականում Ֆրեդի Քինգի ազդեցության ներքո, թեև քանթրի-բլյուզ երաժշտության ուղղությամբ Լիթլի մոտեցումը լիովին ինքնատիպ է ճանաչվել[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթլ Ֆրեդին կիթառ նվագել է սովորել իր հորից։ Քինգի զարմիկը Լայթնին Հոփքինսն էր։ 1954 թվականին 14 տարեկանում նա տեղափոխվել է Նոր Օռլեան[3][4], իր ընկերների՝ Բեյբ Սթովալի, Սլիմ Հարփի և չեմպիոն Ջեկ Դյուպրինի հետ բազմաթիվ ջուկ-ջոյնթներում նվագել է ինչպես ակուստիկ, այնպես էլ էլեկտրակիթառ[5]։

1969 թվականին Քինգը Հարմոնիա Ուիլյամսի հետ միասին Նոր Օռլեանում ձայնագրել է առաջին էլեկտրիկ բլյուզ ալբոմը։ 1976 թվականին Բո Դիդլիի և Ջոն Լի Հուքերի հետ մասնակցել է եվրոպական շրջագայության[6]։ Նրա հաջորդ ալբոմը՝ «Swamp Boogie»-ը հայտնվել է միայն քսանյոթ տարի անց՝ 1996 թվականին։ «Sing Sang Sung» համերգային ալբոմը ձայնագրվել է 2020 թվականին Dream Palace-ում (Ֆոբուրգ Մարինի)[4]։

Քինգը New Orleans Jazz & Heritage Festival-ի հիմնադիրներից մեկն է, որտեղ հանդես է եկել մոտ 42 տարի[4]։ Նա նաև ընդգրկվել Է Լուիզիանա նահանգի երաժշտական Փառքի սրահում (Louisiana Music Hall of Fame)։ Երեք անգամ ճանաչվել է Նոր Օռլեանի Տարվա լավագույն բլյուզ կատարող[7]։

2012 թվականի «Chasing tha Blues» ալբոմն 12-րդ ամենամյա Independent Music Awards-ում արժանացել է լավագույն բլյուզ ալբոմի մրցանակին[8]։

Քինգի վերջին ալբոմը՝ «Messin’ Around Tha Living Room»-ը, թողարկվել է 2015 թվականին[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harmonica Williams and Little Freddie King (1969) — Ahura Mazda Records
  • Swamp Boogie (1996) — Orleans Records
  • Sing Sang Sung (live) (2000) — Orleans Records
  • FQF Live (2003) — WWOZ (Library of Congress Recording)
  • You Don’t Know What I Know (2005) — Fat Possum Records
  • Messin' Around tha House (2008) — Madewright Records
  • Gotta Walk With Da King (2010) — Madewright Records
  • Jazzfest Live (2011) — MunckMix, Inc.
  • Back in Vinyl, LP (2011) — APO Records
  • Chasing tha Blues (2012) — Madewright Records
  • Messin’ Around Tha Living Room (2015) — Madewright Records[3][10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Little Freddie King: A King's Life». Offbeat.com. 2008 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 «BLUES from New Orleans». Little Freddie King. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Richard Skelly. «Little Freddie King | Biography». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  5. «Little Freddie King – Free listening, concerts, stats, & pictures at». Last.fm. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  6. «Little Freddie King Music Maker Relief Foundation, Inc». Musicmaker.org. 1940 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  7. «Little Freddie King Blues Profile». Mnblues.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  8. «THE 12TH ANNUAL INDEPENDENT MUSIC AWARDS WINNERS ANNOUNCED». Independent Music Awards. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  9. «iTunes - Messin' Around Tha Living Room». iTunes. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Little Freddie King | Discography». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիթլ Ֆրեդի Քինգ» հոդվածին։