Լիզի Վելասկես
Լիզի Վելասկես անգլ.՝ Lizzie Velásquez | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1989[1][2] (34 տարեկան) |
Ծննդավայր | Օստին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Texas State University? (2012) |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, ինքնակենսագիր, իրավապաշտպան և գրող |
![]() |
Էլիզաբեթ Էնն Լիզի Վելասկես (իսպ.՝ Elizabeth Ann «Lizzie» Velásquez, մարտի 13, 1989[1][2], Օստին, ԱՄՆ), ամերիկացի բլոգեր, գրող, ճարտասան-մոտիվատոր։ Հազվագյուտ հիվանդության՝ Վիդեման-Ռաուտենշտրաուխ համախտանիշի կրող։ Բացի նրանից, աշխարհում այս հիվանդությամբ տառապում են միայն մեկ կամ երկու մարդ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
152 սմ հասակ ունեցող Լիզիի քաշը երբեք չի գերազանցել 29 կիլոգրամը[4]։ Ի տարբերություն անորեքսիայով հիվանդների՝ Վելասկեսը չի ձգտում հնարավորինս նիհարել․ նրա օրգանիզմն ի վիճակի չէ քաշ հավաքել[5]։ Նա օգտագործում է շուրջ 5000 կիլոկալորիա մեկ օրվա ընթացքում[5], երբ ԱՄՆ-ի միջին վիճակագրական բնակիչն օգտագործում է 3770 կիլո կալորիա։
Լինելով հազվագյուտ սինդրոմի կրող՝ Լիզին մասնակցում է Տեխասի համալսարանի հարավարևմտյան բժշկական կենտրոնի բժշկական հետազոտություններին, որի գիտնականները հաստատում են, որ նրա հիվանդությունը կարող է լինել մանկական պրոգերիայի համախտանիշի (neonatal progeroid syndrome, NPS) ձևերից մեկը[3]։
Չորս տարեկանում Լիզիի աջ աչքը կուրացել է, իսկ ձախը վատ է տեսնում։ Բացի դրանից նրա իմունիտետը շատ թույլ է[6]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Be Beautiful, Be You (2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Nadia-Elysse Harris. (Jan 9, 2014)։ «Lizzie Velásquez, ‘World’s Ugliest Woman,’ Confronts Rare Neonatal Progeroid Syndrome By Becoming Motivational Speaker» (անգլերեն)։ www.medicaldaily.com։ Վերցված է 2014-10-06
- ↑ How Do YOU Define Yourself Lizzie Velasquez at TEDxAustinWomen
- ↑ 5,0 5,1 Mike Celizic. (7/6/2010)։ «Meet woman who can’t gain weight: At 21, she’s 60 pounds» (անգլերեն)։ Today Health։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-07-01
- ↑ Meena Hartenstein. (հունիսի 28, 2010)։ «Lizzie Velasquez, 21-year-old with undiagnosed genetic disorder, must eat 60 times a day to survive» (անգլերեն)։ NYDailyNews.com։ Վերցված է 2014-07-01