Jump to content

Լիզա Քոլբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Քոլբ
Քաղաքացիությունը  Ավստրիա[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 2001(2001-05-04)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա
Դիրք կիսապաշտպան

 

Լիզա Քոլբ (գերմ.՝ Lisa Kolb, մայիսի 4, 2001(2001-05-04)[1], Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստուհի, Ավստրիայի ազգային հավաքականի և Գերմանիայի բունդեսլիգայում հանդես եկող ՍԿ Ֆրայբուրգ ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Քոլբն իր ակումբային կարիերան սկսել է 2009 թվականին VBSC Vöcklabrucker Sportclub-ում[2] 2015/16 մրցաշրջանում խաղացել է Sportunion Volksbank Vöcklamarkt-ում[3]։ 2015 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների ազգային առաջնության լավագույն ռմբարկու[4]։ 2016 թվականի հուլիսին տեղափոխվել է Լինցի «Յունիոն Քլայնմյունխեն», 2018/19 թվականներին հանդես է եկել «Շտուրմ Գրացի» կազմում։ 2018 թվականի վերջին զբաղեցրել է վեցերորդ տեղը տարվա լավագույն ֆուտբոլիստուհու կոչման առաջադրվածների ցանկում[5]։ Մեջքի վնասվածքը նրան ստիպել է դադար վերցնել 2019 թվականի գարնանից մինչև 2020 թվականի ամառ։ 2019 թվականի աշնանը տեղափոխվել է SV Neulengbach[6] 2015-ից 2020 թվականներին նա հաճախել է Սանկտ Պյոլտենում գործող ÖFB-ի կանանց ակադեմիան, որտեղ էլ 2020 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։

2021/22 մրցաշրջանի սկզբում հայտարարվել է, որ 2021 թվականի ապրիլին նա տեղափոխվելու է գերմանական Բունդեսլիգայի SC Freiburg ակումբ[7][8]։ Ավստրիայի ֆուտբոլի ասոցիացիայի (ÖFB) կողմից կազմակերպված քվեարկության արդյունքում, որն անց է կացվել Planet Pure Women's Bundesliga-ի մարզիչների և երկրպագուների շրջանում, նա ընտրվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող՝ առաջ անցնելով Մատեյա Ցվերից և Կատյա Վիներռոյթերից։ 2023 թվականի սկզբին երկարաձգվել է «Ֆրայբուրգի» հետ նրա կնքած պայմանագիրը[9][10]։

2023–24 մրցաշրջանում SGS Essen-ի դեմ արտագնա խաղում Քոլբը խփել է հաղթանակ պարգևող վճռորոշ գոլը[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլբը խաղացել է Ավստրիայի մինչև 17 և մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականներում[12]։

Ավստրիայի մեծահասակների հավաքականում նա իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի դեմ արտագնա խաղում՝ 75-րդ րոպեին փոխարինելով Բարբարա Դանսթին[13][14]։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2022 թվականի փետրվարի 23-ին Մարբելայում Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 3–0 հաշվով[15]։

Քոլբը ՈՒԵՖԱ-ի Եվրո 2022-ի ընտրական փուլի խաղերին մասնակցել է Ավստրիայի հավաքականի ավագի կարգավիճակով[16]։ Նա հավաքականի կազմում ընդգրկվել էր նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մրցախաղերին մասնակցելու համար, սակայն COVID-19-ի թեստի դրական արդյունքի պատճառով չկարողացավ մեկնել Անգլիա[17][18]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ֆրայբուրգ

  • Գերմանիայի գավաթի եզրափակիչ մրցախաղի մասնակից 2023[19][20]

Անհատական

  • ÖFB Frauen բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ 2020–21 (19 գոլ)[21]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 - Planet Pure Women's Բունդեսլիգայի 2020–21 մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակ[22][23]
  • 2021. 25-րդ Բրունո Գալայի ժամանակ արժանացել է մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակին[24][25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Erstmals zwei Spitzen-Fußballerinnen aus dem Bezirk Vöcklabruck im ÖFB-A-Kader». Tips Online (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  3. «Lisa Kolb». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  4. Pichler, Helmut (2020 թ․ հոկտեմբերի 19). «"Premiere": 2 Spitzen-Fußballerinnen aus Vöcklabruck im ÖFB- A- Kader, Sterrer debütiert im U19-Kader!». Fußball Oberösterreich - Ergebnisse, Tabellen und Torschützen von allen OÖ Ligen. | ligaportal.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  5. red, ORF at/Agenturen (2018 թ․ դեկտեմբերի 19). «Sportlerwahl: Votum der Trainer im Detail». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  6. «Lisa Kolb: Nach Zwangspause im Teamkader». nachrichten.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  7. red, ORF at/Agenturen (2021 թ․ ապրիլի 20). «Lisa Kolb wechselt von Neulengbach nach Freiburg». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  8. Estl, Joseph C. (2021 թ․ ապրիլի 20). «Lisa Kolb wechselt nach Deutschland». 12terMann (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  9. «Sport-Club verlängert mit Lisa Kolb | SC Freiburg». www.scfreiburg.com (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  10. «SC Freiburg». stern.de (գերմաներեն). 2024 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  11. «SGS Essen vs. Freiburg - 9 December 2023 - Women Soccerway». us.women.soccerway.com. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  12. «Lisa Kolb». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  13. red, ORF at/Agenturen (2020 թ․ նոյեմբերի 27). «EM-Qualifikation: Österreich unterliegt Frankreich klar». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  14. «Frankreich - Österreich». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  15. Pichler, Helmut (2022 թ․ փետրվարի 23). «„Premieren-Tor" für Oberösterreicherin Lisa Kolb bei 3:0 -Sieg gegen die Schweiz!». Fußball Oberösterreich - Ergebnisse, Tabellen und Torschützen von allen OÖ Ligen. | ligaportal.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  16. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  17. red, ORF at/Agenturen (2022 թ․ հուլիսի 4). «Fußball-EM: Hiobsbotschaft für ÖFB-Team vor Auftakt». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  18. «Frauen-Team bei EURO ohne Plattner und Kolb». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  19. red, ORF at/Agenturen (2023 թ․ մայիսի 18). «ÖFB-Duo verpasst mit Freiburg Titel im Frauen-Cup». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  20. «Freiburg verlor mit Kolb und Schasching DFB-Pokal-Finale der Frauen». kurier.at (գերմաներեն). 2023 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  21. «Austria » Women Bundesliga » Top Scorer». worldfootball.net.
  22. «Frauen Bundesliga: Lisa Kolb zur Spielerin der Saison 2020/21 gewählt» (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  23. «Lisa Kolb als Spielerin der Saison ausgezeichnet». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  24. Korntner, Roland (2021 թ․ հոկտեմբերի 6). «Lisa Kolb, die „personifizierte Resilienz als würdige Siegerin"». Oberösterreichisches Volksblatt (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  25. red, ORF at/Agenturen (2021 թ․ հոկտեմբերի 4). «Fußball: Salzburg räumt bei Bruno-Gala wieder ab». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]