Լիդսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդսի թանգարան
Leeds-city-museum.jpg
Տեսակարվեստի ժողովածու, տեղական թանգարան և թատրոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունLeeds?
Հիմնադրված էսեպտեմբերի 13, 2008 և օգոստոսի 31, 1865[2]
Կոորդինատներ: 53°48′6.480″ հս․ լ. 1°32′48.120″ ամ. ե. / 53.80180000° հս․. լ. 1.54670000° ավ. ե. / 53.80180000; 1.54670000
Կայքleeds.gov.uk/citymuseum/

Լիդսի թանգարան (անգլ.՝ Leeds City Museum), ի սկզբանե թանգարանը ստեղծվել է 1819 թվականին, վերաբացվել է 2008 թվականի սեպտեմբերի 13-ին Լիդսում (Ուեթ Յորքշիր, Անգլիա): Թանգարանը տեղավորված է Քուքրիջ փողոցում (այժմ՝ Հազարամյակի հրապարակ (Millennium Square))՝ ճարտարապետ Քաթբերտ Բրոդրիքի կառուցած Մեխանիկայի ինստիտուտի նախկին շենքում: Շենքի վրա կրկին աշխատանքներ են իրականացրել Austin-Smith:Lord ճարտարապետական և Buro Happold ինժեներական ընկերությունները: Պատկերասրահի և ցուցասրահի դիզայնն իրականացրել է Redman Design ընկերությունը:

Թանգարանի ընդունելությունն անվճար է: Լիդսի արխիվից ներկայացվում են հավաքածուների հատուկ ցուցադրություններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1819 թվականին Լիդսի փիլիսոփայության և գրականության ընկերությունը Park Row-ում հիմնադրում է թանգարան, որը 1821 թվականին բացվում է հանրության առջև: 1921 թվականին թանգարանի վերահսկողությունն ստանձնում է Լիդսի կորպորացիան, որը հետագայում դառնում է Լիդսի քաղաքային խորհուրդ: 1941 թվականին թանգարանի շենքն ու նմուշները ռմբակոծությունից տուժում են: 1965 թվականին թանգարանը փակվում է, մի քանի ցուցադրություններ 1966 թվականին տեղափոխվեցին քաղաքի գրադարանի շենք: Լիդսի մեծ չափերի վագրը, հսկա եղնիկի կմախքը, փորագրված փայտե սայլակառքը զբաղեցրեցին տարածքի հիմնական մասը: 1999 թվականին թանգարանն անցավ պահեստավորման, թեև հետազոտողներն ու հանրությունը պայմանավորվածությամբ կարող էին տեսնել նմուշները: 2000 թվականին Յիդոնում բացվել է ռեսուրսների կենտրոն, հասանելիությունը նույն պայմանավորվածության սկզբունքով: 2001 թվականին Լիդսի քաղաքային խորհուրդն Ազգային վիճակախաղի հայտ ներկայացրեց և 2004 թվականին ստացավ 19.5 միլիոն դոլար[3] և 2005 թվականին ձևափոխեց Լիդսի Մեխանիկայի ինստիտուտի շենքը՝ այն դարձնելով Լիդս քաղաքի թանգարան, որի վերաբացումը տեղի ունեցավ 2008 թվականին[4]:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լցոնված «մարդակեր» վագր

Թանգարանի ցուցադրությունները բազմազան են՝ հիմնականում կազմված Լիդսի պատմության ցուցանմուշներից: Կենտրոնական սրահի հատակի վրա պատկերված է Լիդսի քարտեզը, ներկայացված է նաև Լիդսի Quarry Hill-ի մասշտաբային մոդելը: Ցուցանմուշները ներկայացված են մի քանի սրահներում:

Կյանքը երկրի վրա ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահում ներկայացված է բնագիտական պատմությունը:

Լիդսի վագր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիդսի վագր» ցուցադրությունը Լիդսի բնակիչների ամենասիրելին է, քանի որ երբ համադրողները ուզում էին այն հեռացնել, Յորքշեյր Փոսթ թերթն այն թանգարանում պահելու արշավ սկսեց: «Լիդսի վագրը» XIX դարից ներկայացված է թանգարանում: Այն վագրի կաշվից մորթի է: Թանգարանային գրառումներն այնպիսի տպավորություն են թողնում, որ այն սպանվել է Հնդկաստանի գյուղերից մեկում: Մորթուն միացվել է ևս մեկ վագրի կաշի և նորմալ տակսիդերմիայի փոխարեն այն լցվել է ծղոտով: Ավելի քան մեկ դար հետո այն ճկվել, թուլացել է, ինչպես երևում է լուսանկարում: Միաժամանակ առաջ եկավ վագրի սպանության պատմությունը, երբ այն հայտնվել էր գյուղի ծայրամասում և սպանվել մեկ, հետո երկու և, ի վերջո, քառասուն մարդկանց կողմից: Այնուամենայնիվ կաշին իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ Վիկտորիական դարաշրջանում հնարավոր է այն պահպանել են արսենական օճառով[5]: Թանգարանի անձնակազմը նախատեսում է պատշաճ բարելավել վագրի արտաքինը, ինչը կարող է վնասել Վիկտորիական ժամանակաշրջանի նմուշը[6]:

Անտիկ աշխարհի ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակի հռոմեական խճանկար
Հելլենիստական Հունաստանի գերեզմանի դուռ

Այս սրահում ներկայացված են տեղական և այլ հնագիտական նմուշներ:

  • Հատակի հռոմեական խճանկար, որը հայտնաբերվել է Հյուսիսային Յորքշեյրի Օլդբարոու գյուղում և հռոմեացիներին հայտնի է եղել որպես Isurium Brigantum:
  • Հելլենիստական Հունաստանի գերեզմանի դռներ մարմարե խորաքանդակներով
  • Nesyamun (Լիդսի մումիա), 1941 թվականի ռմբակոծությունից 2 այլ մումիաներ վնասվել են, սակայն 3000-ամյա Nesyamun պահպանվել է: Այն ցուցադրվում է թանգարանի ներկայիս շենքում[7]
  • Աֆրոդիտե աստվածուհու արձանի երկաթե կրկնօրինակ[8]

Համաշխարհային ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցափեղկերին պարբերաբար ցուցադրվում են տարբեր մշակույթների ցուցանմուշներ:

Լիդսի պատմության ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված է Լիդսի պատմությունը մինչև մեր օրեր:

Հավաքորդների անկյուն, խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ռոտացիոն կարգով տարբեր հավաքածուներ են ներկայացվում:

  • Ալֆրեդ Դրուրի Կիրկայի բրոնզե արձան, 1894 թվականին Լիդսի թանգարանը քանդակագործ Դրուրիին պատվիրել է այս աշխատանքը: 1950-ական թվականներին երբ Վիկտորիական արվեստը նորաձև չէր, քանդակը տեղադրվում է Լիդսի Փարկ Սքվեյր հրապարակում: Այն քայքայվել, վնասվել է, սակայն վերականգնվել է[9][10][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]