Լիբերտադոր
Լիբերտադոր կառավարական շենք Բուենոս Այրեսում, Արգենտինայում, ներկայիս պաշտպանության նախարարությունը։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականների արագ զարգացող և արդիականացող Արգենտինյան ռազմական ուժերը, որի բյուջեն եռապատկվել էր տասնամյակի ընթացքում, չհաջողվեց համամասնական շտաբ ունենալ, սակայն 19-րդ դարի վերջում տեղավորվեցին Մոնսերատ թաղամասի կառույցում, նախկինում օգտագործված Ազգային մարմնի կողմից[1]։ Խնդիրը լուծելու համար, նախագահ Ագուստին Ջաստոնը (հրամանատարի նախկին պաշտոնակատար և նախկին պաշտպանության նախարար) հրամանագիր է ստորագրում նոր Պաշտպանության նախարարության կառուցման համար։ Կարլոս Պիբերնատը նշանակվում է գլխավոր ինժեներներ և գլխավոր ճարտարապետ[2]։ Ըստ Պիբերնատի նախագծի, որը հաստատվել է 1935 թվականին, պետք է կառուցվեր երկու նախագահական գրասենյակներ Կասա Ռոսադայի արևելյան և արևմտյան հատվածներում։ Շենքի կառուցման մեջ մեծ դեր խաղացին ճարտարապետներ` Էնրիկե Լոպարդոն, Նեոստոր Պաստրանան և Հեկտոր Կամպինին ։ Այս 82կմ քառակուսի տարածք զբաղեցնող կառույցը Արգենտինայում ամենամեծն էր լինելու[3]։ Այսպիսով շենքը բաժանվում է երեք մասի `երկու կառույցները միացված էին կենտրոնական հատվածը դուրս եկող 230 մ (750 ֆտուտ) երկարությամբ բաժնով, որը տարբերակվում էր նախասրահով և չորս լրացուցիչ հարկերով։ Կառույցը , որը նորոգված էր ֆրանսիական Վերածննդի ոճով, սկսում է գործել 1938 թվականին։ Այն հագեցած էր Սիմենս վերելակներով և կապի ցանցերով, որի տեղադրումը վերահսկվում էր գերմանացի ճարտարագետների կողմից[4]։ Տեղադրված անվտանգության համակարգերը, գրադարանները, արխիվները և թունելը կապվում էին Կասա Ռոսադային, ինչպես նաև Արգենտինայի բազմաթիվ ռազմական բյուրոների հետ։ 1943 թվականի ապրիլին բացվեց Պաշտպանության նախարարությունը։ 1950 թվականին նախագահ Ժուան Պերոնը վերանվանվել է Լիբերտադորի նշանաբառը `գեներալ Ժոզե դը Սան Մարտինի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ,որը համարվում էր տեղական վայրերի` Արգենտինայի, Չիլիի և Պերուի ազատագրող։ Շենքի երկու նախագահական գրասենյակներն իրար կապող թունելները օգնում էին փրկել պոպուլիստական առաջնորդի կյանքը 1955 թվականի սեպտեմբերի 16-19-ը, Լիբերտադորի հեղաշրջման դեմ, երբ նա ապաստան գտավ Պաշտպանության նախարարությունում, մինչև որ ի վերջո հրաժարվեց և աքսորվեց[5]։ Պերոնը վերադարձավ իշխանություն 1973 թվականին, սակայն իր կողմնակիցների հետ կապի խզումը հանգեցրեց հակամարտությունների։ Այս կոնֆլիկտի հիշարժան հարձակումներից մեկը 1976 թվականի մարտի 15-ին Լիբերտադոր շենքի դիմաց Մոնտերերոսի կողմից մեքենայի ռումբի պայթեցումն էր, որի ընթացքում վիրավորվեցին 29 սպաներ, որոնք օգնում էին մարտի 24-ին տեղի ունեցած հեղաշրջմանը[6]։ Հետագայում այս հեղաշրջման դեպքերը հիմք հանդիսացան «Սուր» ֆիլմի նկարահանման համար 1987 թվականին, Ֆերնանդո Սոլանասի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Potash Robert. The Army & Politics in Argentina. Stanford University Press, 1996.
- ↑ Liernur, Jorge. Arquitectura en la Argentina del Siglo XX. Fondo Nacional de Las Artes, 2001.
- ↑ «Historia del Edificio Libertador». Ministerio de Defensa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Griffin, W.E.B. Secret Honor. Penguin Books, 1999.
- ↑ Page, Joseph. Perón: A Biography. Random House, 1983.
- ↑ Lewis, Paul. Guerrillas and Generals: the "Dirty War" in Argentina. Greenwood Publishing, 1999.