Լիբանան (թերթ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Լիբանան (օրաթերթ)ից)
Լիբանան, հասարակական-քաղաքական և գրական շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա, եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1924-1935 թվականներին։ Պատասխանատու տնօրեններ՝ Մանվել և ժոզեֆ Աճեմյան։ Խմբագիրներ՝ Միհրան Նաճարյան, Միհրան Սեֆերյան, Հարություն Պապյան, Բագրատ Սյունիք, Սամվել Թումաճանյան, Միհրան Աղազարյան։
Սկզբում՝ հայատառ թուրքերեն։ Ունեցել է հնչակյան ուղղություն։ Նյութեր է տպագրել Լիբանանի և Սիրիաի հայերի կյանքի, Հայաստանի առօրյայի վերաբերյալ անդրադարձել հայրենադարձությանը։ Լայն տեղ է հատկացրել պատմությանն ու մանկավարժությանը նվիրված հոդվածներին, գրական ստեղծագործություններին։
«Լիբանան»-ի շարունակությունն է համարվում «Հորիզոն» շաբաթաթերթը (1935-1939, խմբագիրներ՝ Վահան Տոնապետյան և Միհրան Նաճարյան), որը հրատարակել է նաև նյութեր ֆրանսերենով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 604)։ |