Հնչակյան մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնչակյան մամուլ, քաղաքական, հասարակական, գիտական և գրական կիսամսյա թերթ։ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի հանձնախմբի հրատարակչություն։ Լույս է տեսել 1929-31-ին (ընդհատումներով), Փարիզում։ Խմբագիրներ՝ Վ. Կեոքճյան, Բ. Սյունիք, Ա. Կենճյան։ Անդրադարձել է Հայաստանի տնտեսության ու մշակույթի հարցերին, նպաստել հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդմանը, զգալի տեղ հատկացրել սփյուռքահայ հայրենակցական կազմակերպությունների, ՀԲԸՄ, ՀՕԿ-ի գործունեությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության բաժնում տպագրել է բանաստեղծություններ, արձակ գործեր, թարգմանություններ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png