Լիբանանյան գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

12-րդ դար. Գրականությունը. 12-րդ դարում Լիբանանում տարածվել են լուսավորական գաղափարները, ծնունդ է առել արաբական մշակույթի նորացման շարժումը, որի գաղափարախոսներն էին Նասիֆ ալ-Յազըշին (1800-1871), Ահմեդ Ֆարիս աշ-Շիդիյյաքը (1804-1887), Բուտրուս ալ-Բուսթանին (1819-1883), Մարուն Նաքաշը (1817-55), Ադիպ Իսհակը (1856-1885)։ Մեծ տեղ է գրավել հրապարակախոսությունը։ 19-րդ դարի 2-րդ կեսի, 20-րդ դարի սկզբի պոեզիան և արձակը սերտորեն կապված են արաբական դասական բանահյուսության ավանդույթների հետ։ 19-րդ դարի վերջին Եգիպտոս տարագրված լիբանանցի լուսավորիչ գրողները դարձել են պատմավեպի հիմնադիրները (Զիրջի Զեյդան, 1861- 1914, Ֆարահ Անտուն, 1874-1922, Ցակուբ Սարրուֆ, 1852-1927)։ 1920-1930-ական թթ. ուժեղացել է ֆրանս. սիմվոլիզմի ազդեցությունը։ Կազմավորվել է հեղափոխական-դեմոկրատական ուղղությունը, խորացել սոցիալական անհավասարության քննադատությունը։ Ռեալիստական գրականության զարգացման գործում նկատելի ավանդ են ներդրել Օմար Ֆախուրին (1896-1946), Թաուֆիկ Ցուսեֆ Ավվադը (ծն. 1908), Քարամ Մելհեմ Քարամը (ծն. 1903)։ 1939-1945 թթ. համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին հրապարակախոսության և գրականության առաջատար թեմա դարձավ ֆաշիզմի, գաղութատիրության, սոցիալական անհավասարության դեմ պայքարը։ 60-ական թվականների գրողներ Մուհամմեդ Այթանիի, Հասան Կանաֆանիի, էդուարդ Բուսթանիի ստեղծագործություններում գեղարվեստորեն պատկերված է այսօրվա Լիբանանի կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 601