Լերմոնտովի թանգարան (Պարաբոչ)
Լերմոնտովի թանգարան | |
---|---|
Տեսակ | գրական |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պարաբոչ գյուղ Շելկովսկի շրջան Չեչնիա Ռուսաստան |
Հասցե | Q4344790? և Շելկովսկի շրջան |
Հիմնադրված է | 2006 թվական |
Հիմնադիր | Ա. Շ. Շախիդով |
Տնօրեն | Սվետլանա Բատիևնա Տեմիրբուլատովա |
![]() | |
![]() |
Մ. Յու. Լերմոնտովի գրական թանգարան (ռուս.՝ Литературный музей М. Ю. Лермонтова), գրական թանգարան Պարաբոչ գյուղում՝ նվիրված բանաստեղծի կյանքին և Չեչնիայում եղած տարիներին, հիմնադրվել է 2006 թվականին[1]։
1818 թվականին Ելիզավետա Ալեքսեևնա Արսենևան իր թոռան՝ Միխայիլ Լերմոնտովի հետ եկել իր այրի քրոջ Ակիմա Խաստատովա Եկատերինա Ալեքսեևնայի մոտ։ Խաստատովայի գույքը գտնվում է Պարաբոչ գյուղում (ըստ մեկ այլ տարբերակով՝ Պարաբոչ գյուղում եղել է կալվածատեր Կալուստովայի սեփականությունը)[2]։ Այդ կալվածքում անցկացրած ժամանակը, նշանակալի հետք է թողել բանաստեղծի կյանքում։ Այնտեղ նա ծանոթացել է գրեբենյան կազակների, չեչենների, կումիկների կյանքին, սովորույթներին և մշակույթին։ Խաստատովների կալվածքում տարբեր ժամանակներում եղել են Ալեքսանդր Դյուման, Լև Տոլստոյ, ադմիրալ Ի. Դ. Պոտանինը, տիեզերագնաց Վլադիմիր Կոմարովը և այլք։ Մ. Յու. Լերմոնտովի ծննդյան 150-ամյակին՝ 1964 թվականին Խաստատովների տուն-դաստակերտում դրեցին հուշատախտակ, որ նա այդտեղ եղել է 1818, 1837 և 1840 թվականներին։ 1987 թվականի օգոստոսի 11-ին Խաստատովների նախկին կալվածքը Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ հայտարարվեց պատումության և մշակույթի հուշարձան։
2004 թվականի հոկտեմբերի 8-ին Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարությունը Խաստատովների նախկին կալվածքի հիմքի տունը դարձրեց Մ. Յու. Լերմոնտովի գրական թանգարան:Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 3-ին։ Թանգարանը համարվում է Չեչնիայի Հանրապետության Ազգային թանգարանի մասնաճյուղ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Литературный музей М. Ю. Лермонтова (филиал Нац. музея ЧР)»։ Министерство культуры Чеченской Республики։ 2014-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2016-12-26
- ↑ //www.proza.ru/2013/02/06/802 Так чья же усадьба: Хастатовых или Калустова?
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Асталов В. А., Хамурзаев И. С. Музейная сеть Чеченской Республики в конце XX — начале XXI века. — Махачкала: АЛЕФ, 2014. — 196 с. — ISBN 9785438606161
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Литературный музей М.Ю. Лермонтова (филиал Нац. музея ЧР)»։ Министерство культуры Чеченской Республики։ 2014-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2014-12-17
- «Литературный музей М.Ю. Лермонтова»։ Музеи России։ Վերցված է 2014-12-17
- «Литературный музей М.Ю. Лермонтова»։ Информационное агентство «Чечен-Инфо»։ 2012-04-09։ Վերցված է 2014-12-17
- «Лермонтовская Чечня»։ Вестник Кавказа։ 2014-10-16։ Վերցված է 2014-12-17
- «Литературный музей М.Ю. Лермонтова»։ Комитет Правительства Чеченской Республики по туризму։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին։ Վերցված է 2014-12-17
- «Особняк-Хастатова-Музей-Лермонтова Музей Лермонтова на Викимапии»։ wikimapia.org։ Վերցված է 2016-11-24
- В Чечне отмечают 200-летие русского поэта Михаила Лермонтова ՅուԹյուբում