Լեպտիս Մագնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեպտիմուս Սևերիուսի կամարը Լեպտիս Մագնայում

Լեպտիս Մագնա (արաբ․՝ لَبْدَة‎‎ Լաբդահ)[1] նաև Լեկտիս Մագնա, Լպքի, Նեապոլիս, Լեբիդա կամ Լեբդա, Հռոմեական Կայսրության հայտնի քաղաք, որը ներկայումս գտնվում է Լիբիայի տարածքում։ Քաղաքի ավերակները գտնվում են Խոմսում, Տրիպոլիից 130 կմ արևելք, ծովափին, որտեղ Վադի Լեբդան թափվում է ծովը։ Այս տարածքը Միջերկրական ծովի ամենալավ պահպանված և այցելվող հին հռոմեական քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բնակավայրը հիմնադրվել է փյունիկյան գաղթականների կողմից, հավանաբար մ․թ․ա․ 1000 թվականին, որոնք էլ տարածքն անվանել են Լպքի[2][3]։ Հռոմեական տիրապետության տակ, հատկապես Սեպտիմիոս Սևերոսի գահակալության տարիներին՝ մ․թ․ 2-րդ դարում բնակավայրը վերակառուցվեց։ Այս ժամանակաշրջանին է վերաբերում նավահանգստի վերակառուցումը և հասարակական նոր կենտրոնի շինարարությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքի պայմաններով կանոնավոր սկզբունքով կառուցապատված Լեպտիս Մագնայի հատակագիծը ասիմետրիկ է։ Այսպիսի կառուցվածք ունեն նաև հասարակական շատ շենքերը՝ հին ու նոր ֆորումները, թերմերը, թատրոնը և այլն։

Փողոցների կանոնավոր ցանցով պատված քաղաքատարածության կենտրոնում կողք կողքի տեղադրված են թատրոնը, շուկան, իսկ քաղաքի հարավարևելյան կողմում նոր ֆորումն ու թերմերը։ Նոր ֆորումը երկու ճակատներից ունի կիասսշրջանաձև մասեր, որոնք հիշեցնում են Տրայանոսի ֆորումը Հռոմում։ Բազիլիկայի հակադիր կողմում, բարձր պատվանդանի վրա տեղավորված էր տաճարը։

Լեպտիս Մագնայի բոլոր կառուցվածքները, այդ թվում Տիմգադինը իրականացված են բնական խոշոր քարերով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «لَبْدَة Libya»։ Վերցված է 2010-09-06 .
  2. «Archaeological Site of Leptis Magna»։ World Heritage List։ UNESCO։ Վերցված է մարտի 14, 2013 
  3. Birley, Anthony Richard (1971) Septimius Severus Eyre and Spottiswoode, London, page 2, ISBN 0-413-26900-0
  4. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 207 — 319 էջ։