Jump to content

Լեփսիուսհաուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լեպսիուսհաուզից)
Լեփսիուսհաուզ
Տեսակհուշային թանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՊոտսդամ
Հիմնադրվել է2011
Կայքlepsiushaus-potsdam.de
Քարտեզ
Քարտեզ

Լեփսիուսհաուզ (գերմ.՝ Lepsiushaus), Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, որտեղ 1908-1926 թվականներին ապրել է հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսը, մարդասեր, ով փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։

Սառը պատերազմի տարիներին Արևելյան Գերմանիայի այս շենքը լքված էր և գտնվում էր վատթարագույն վիճակում։ Վերականգնման աշխատանքները սկսվել են 1998 թվականից և տևել են շուրջ 11 տարի։ Շենքը վերականգնվել ու նորոգվել է Գերմանիայի մշակույթի նախարարության և մասնավոր նվիրատվությունների հաշվին։

2011 թվականի մայիսին նոր, «Լեպսիուսհաուզը» բացել է իր դռները հանրության առջև որպես ցեղասպանության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոն[1]։

Լեփսիուսի տուն-թանգարանը Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը նպաստում է հայագիտության տարբեր ոլորտների, ցեղասպանության ուսումնասիրմանը։

Թանգարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային և տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրատենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Potsdam University and 'House of Lepsius' to Advance Genocide Studies». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  2. Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը
  3. «LEPSIUSHAUS POTSDAM». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեփսիուսհաուզ» հոդվածին։