Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոտար (սերբ.՝ Леотар), Դինարյան բարձրավանդակի լեռներից մեկը Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչատարածքային կազմավորումում։ Լեռը գտնվում է Տրեբինե համայնքի տարածքում։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1 227 մետր[3]։ Լեռը տեղակայված է Տրեբինե քաղաքից հյուսիս, Արևելյան Հերցեգովինա մարզի տարածքում։ Լեռան անվանումը առաջացել է հունարեն «leioteros» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ավելի վառ»։ Լեռան անունով է կոչվել նաև Տրեբինե քաղաքի ֆուտբոլային ակումբներից մեկը։
- Статистички годишњак Републике Српске. — Бања Лука: Републички завод за статистику, 2017. — 525 с.