Լեոն Արաբյան
| Լեոն Արաբյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 3, 1932 |
| Ծննդավայր | Բուրջ Համուդ, Լիբանան |
| Մահացել է | հոկտեմբերի 17, 2019[1] (87 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Q25394732? և Ժյուլիանի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, վիմագրող և պաստելիստ |
| 🌐 | |
Լեոն Արաբյան (հուլիսի 3, 1932, Բուրջ Համուդ, Լիբանան - հոկտեմբերի 17, 2019[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), հայ արվեստագետ և բարերար։ Արվեստի աշխարհում հայտնի է «Sir L» մականվամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բեյրությում։ Հաճախել է Մխիթարյան Միաբանության Բեյրութի ընծայարան, ապա Ճիզվիտների քոլեջը։
1951 թվականին մեկնել է Փարիզ և սովորել Սորբոնի համալսարանում։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել է խմբակների և ճանաչում է ձեռք բերել եվրոպական մի շարք երկրներում։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միջազգային ճանաչում ունեցող նկարիչների ցուցահանդես է կազմակերպել, որի արդյունքում հավաքված 2 միլիոն ֆրանկը տրամադրել է է Ֆրանսահայ բժիշկների միությանը՝ աղետի գոտում ծրագիր իրականացնելու համար։ Աջակցել է հայաստանցի նկարիչներին, Չարենցավան քաղաքի մեջ հիմնել է գորգագործության արհեստանոց[2]։
Լեոն Արաբյանն աշխույժ գործունեություն է ունեցել նաև մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում՝ ցուցահանդեսներով բարձրաձայնել է ցեղասպանությունների հարցը։ Այդ թեմայով նրա կազմակերպած «Կյանքի երանգներ» ցուցահանդեսը 1990-ական թվականների սկզբին տեղի է ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում[3]։
Լեոն Արաբյանը մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, Փարիզի 14-րդ վարչական շրջանում, նրա դիակիզման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին՝ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «ORER.eu - Արուեստագէտ Լեւոն Առատեանի բարի գործերը շարունակւում են նրա մահուանից հետոյ». orer.eu. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Biography
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 3 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Լիբանանում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 2019 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Կեղծանուններ
- Հայ գեղանկարիչներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ բարերարներ
- Հայ արվեստագետներ