Լեոնորա Գիտկինա
Լեոնորա Գիտկինա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1929 (94 տարեկան) Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Բելառուսի նյարդաբանության և նյարդավիրաբուժության հանրապետական գիտագործնական կենտրոն և Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Մինսկի պետական բժշկական համալսարան (1953) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) |
Պարգևներ |
Լեոնորա Սեմյոնովնա Գիտկինա[1] (բելառուս․՝ Леанора Сямёнаўна Гіткіна, հուլիսի 22, 1929, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնորա Գիտկինան ծնվել է 1929 թվականի հուլիսի 22-ին Մինսկում։ 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Մինսկի բժշկական ինստիտուտը (այժմ՝ Բելառուսի պետական բժշկական համալսարան)։ Աշխատել է Բելոռուսիայի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ 1959 թվականից աշխատել է Բելոռուսիայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա)։ 1961 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Զբաղեցրել է օգնականի պաշտոն, 1975-1999 թվականներին եղել է բժշկասոցիալական հետազոտությունների և վերականգնողական բաժանմունքի վարիչ[2]։
1999 թվականին Լեոնորա Գիտկինան դարձել է Բելառուսի Հանրապետության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի անդամ[3]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]250 գիտական աշխատության, 11 մենագրության և 20 մեթոդական ուղեցույցի հեղինակ է։ Գիտական հետաքրքրություններն են. գլխուղեղի անոթային պաթոլոգիա, ուղեղանոթային հիվանդություններ, բժշկասոցիալական հետազոտություն, հաշմանդամություն և վերականգնում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вертебробазилярные инсульты. – Мн., 1977. (совместно с Антоновым И. П.).
- Медико–трудовые обследования: Руководство для врачей. учреждений / Гиткина Л. С., Гуринович Т. А., Хомич М. М. – Минск:. Беларусь, 1981.
- Соавтор патента «Терапевтическое средство диуретического действия и нормализующего кислотно–щёлочной баланс внутриклеточной жидкости при острых вестибулярных расстройствах» Трисамин[4].
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշան (ԽՍՀՄ, 1968)
- Բելոռուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1979)
- Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի պատվոգիր (1986)
- Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ (1999)[2]
- ԽՍՀՄ Վ. Մ. Բեխտերևի անվան բժշկական գիտությունների ակադեմիայի մրցանակ (1978, Ի. Պ. Անտոնովի հետ համատեղ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Леанора Сямёнаўна Гіткіна // Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 5: Гальцы — Дагон (белор.) / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 1997. — С. 278. — 10 000 экз. — ISBN 985-11-0090-0.
- ↑ 2,0 2,1 «Гиткина Леонора Семеновна». belmapo.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Указ Президента Республики Беларусь от 18 января 1999 г. № 32 «О медицинском освидетельствовании и освидетельствовании должностных лиц государственных органов, должности которых включены в кадровый регистр Главы государства Республики Беларусь»». www.levonevski.net. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «1342507 - Лечебное средство диуретического действия и нормализующее кислотно-щелочное равновесие внутриклеточной жидкости при острых вестибулярных нарушениях "трисамин — PatentDB.ru». patentdb.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гіткіна Леанора Сямёнаўна // Беларуская энцыклапедыя: У 18 т. / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: Белорусская энциклопедия имени Петруся Бровки, 1997. — Т. 5. — С. 278. — 576 с. — ISBN 985-11-0090-0