Լեոնիդ Սոբինովի հուշարձան (Յարոսլավլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Սոբինովի հուշարձան (Յարոսլավլ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՅարոսլավլ
 Leonid Sobinov Monument Վիքիպահեստում

Լեոնիդ Սոբինովի հուշարձան (ռուս.՝ Памятник Леониду Собинову), Լեոնիդ Սոբինովին նվիրված հուշարձան Յարոսլավլի կենտրոնում[1]։ Տեղակայված է Լեոնիդ Սոբինովի անվան համերգասրահի (Յարոսլավլի ֆիլհարմոնիա) դիմաց, քանդակագործ՝ Ելենա Պասխինա։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, Ռուսաստանի դասական վոկալ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ (քնարական տենոր) Լեոնիդ Վիտալիևիչ Սոբինովի հուշարձանը Յարոսլավլում։ Մոտակայքում գտնվում է Սոբինովի փողոցը (նախկին՝ Սռուբնայա), որտեղ ծնվել է ապագա երգիչը և անցկացրել իր երիտասարդ տարիները։ Քանդակը տեղակայված է մարզային ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մաքսիմով և Տրեֆոլև փողոցների խաչմերուկում։

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Ելենա Պասխինան Սոբինովի բրոնզաձույլ արձանը մտադրվել էր կերտել դեռ 1999 թվականին։ Այդ կապակցությամբ նա հիշում է․ «Ես վերանայեցի այդ ժամանակների հսկայական քանակությամբ նորաձևության ամսագրեր։ Նրա հագուստի մեջ պատահական ոչինչ չկար, ամեն ինչ մանրակրկիտ մտածված էր, մինչև այն կոճակները, որոնք նա պատվիրել էր իր համար»։ Այս հայտնի անձնավորության մասին յուրաքանչյուր մանրուք իմանալու համար Ելենա Վասիլևնան ստիպված էր հաճախակի այցելել գրադարաններ և արխիվներ, ինչպես նաև Մոսկվայում գտնվող Սոբինովի տուն։ «Երբ դիպչում ես այն իրերին, որոնց դիպել է Սոբինովը, նստում ես նույն բազմոցին և նույն սեղանի շուրջը, ապա, անկախ քեզանից, լրացուցիչ հոգևոր սնունդ ես ստանում։ Ես հասկացա, որ նա շատ կրթված ու նուրբ անձնավորություն էր», ասել է Ելենա Պասխինան։

Հուշարձանի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Վիտալիևիչի քանդակը բնօրինակ չափերից մեկուկես անգամ ավելի է, այսինքն՝ ավելի քան երկու մետր։ Սոբինովը պատկերված է բեմական տարազով Լենսկու դերում, որը համարվում է երգչի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Միևնույն ժամանակ, նայելով հուշարձանին, կարելի է պատկերացնել, որ Լեոնիդ Վիտալիևիչը վերադարձել է իր ծննդավայր և հանգստանում է Վոլգայի ափին գտնվող տաղավարում։ Սոբինովի հուշարձանի պատվանդանն ու արձանը ձուլված են բրոնզից, իսկ հարթակը պատրաստված է բետոնից, որը երեսապատված է փայլեցված գրանիտե սալերով։

Հուշարձանի բացումը կայացել է 2008 թվականի հունվարի 3-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]