Սոբինովի փողոց (Յարոսլավլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոբինովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՅարոսլավլ
Երկարություն1 ± 1 կմ

Սոբինովի փողոց (նախկին Սրուբնայա փողոց + Նետեչա փողոց, Սեմենովսկայա փողոց, Սրուբնայա փողոց + Ցիմմերվալդի փողոց), փողոց Յարոսլավլ քաղաքի Կիրովսկի շրջանում։ Ընկած է Նեկրասով փողոցի և Բոլշայա Օկտյաբրսկայա փողոցի միջև։ Տների համարակալումն իրականացվում է Նեկրասովի փողոցի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան քաղաքի կանոնավոր պլանավորումը, ժամանակակից Նեկրասով փողոցից մինչև Սվոբոդա փողոցը կոչվում էր Սրուբնայա փողոց (Ստրուբնայա փողոցի տարբերակով) այստեղ գտնվող Սրուբնայա սլոբոդայի անունով։ Ժամանակակից Սվոբոդա փողոցից մինչև Բոլշայա Օկտյաբրսկայա փողոց, ներառյալ Մուկոմոլնի նրբանցքը, կոչվում էր Նետեչա փողոց՝ փորված Նետեչա առվակի երկայնքով։

18-րդ դարի վերջից փողոցը կոչվում է Սեմյոնովսկայա՝ Սիմեոն Ստոլննիկի եկեղեցու անունով, որը գտնվում էր ժամանակակից Կարմիր հրապարակում։ Բայց առօրյա կյանքում Յարոսլավլի բնակիչները շարունակում էին փողոցի հյուսիսային մասը կոչել Սրուբնայա, իսկ հարավային մասը՝ Նետեչա։

1918 թվականին փողոցը կրկին բաժանվեց երկու մասի. Նեկրասով փողոցի և Սվոբոդա փողոցի միջև հատվածը կրկին կոչվեց Սրուբնայա փողոց, իսկ Սվոբոդա փողոցի և Բոլշայա Օկտյաբրսկայա փողոցի միջև հատվածը կոչվեց Ցիմմերվալդի փողոց շվեյցարական Ցիմմերվալդ գյուղի անունով, որտեղ 1915 թվականին կայացել էր եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաժողովը[1]։

1935 թվականի փետրվարին Սրուբնայա փողոցը վերանվանվեց Սոբինովի փողոց՝ ի պատիվ նշանավոր օպերային երգիչ Լեոնիդ Սոբինովի (1872-1934)։ Լեոնիդ Սոբինովը ծնվել և ապրել է Յարոսլավլում՝ այս փողոցի վրա գտնվող տանը։ 1983 թվականի նոյեմբերին Սոբինովի փողոցին միացավ Ցիմմերվալդի փողոցը։

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • № 1 - Հյուսիսային մարզ և Յարոսլավլի տարածաշրջան թերթերի խմբագրություններ,
  • № 5 - Յարոսլավլի Լեոնիդ Սոբինովի անվան երաժշտական քոլեջ,
  • № 5 ա - Յարոսլավլի գավառի նախկին զեմստվոյի խորհրդի շենք[2],
  • № 19 - Բոգոմոլովի նախկին տունը[3],
  • № 22 - Կարլ Մարքսի անվան թիվ 33 դպրոց,
  • № 25 - Լ. Վ. Սոբինովի տուն-թանգարան, որտեղ ծնվել է Լեոնիդ Վիտալիևիչ Սոբինովը 1872 թվականի հունիսի 7-ին։ Այստեղ նա ապրել է մինչև գիմնազիան ավարտելը՝ 1890 թվականը։ Ավելի ուշ, Սոբինովը գնեց այդ տունը իր հարազատներից և հյուրախաղերով Յարոսլավլ գալիս մնում էր այդ տանը։ 1993 թվականին իրականացվել են ռեստավրացիոն աշխատանքներ։ 1995 թվականի մայիսի 26-ին այստեղ բացվեց Լեոնիդ Սոբինովի տուն-թանգարանը,
  • № 32 և 34 - Պաստուխովի նախկին դաստակերտը[4][5],
  • № 36 ա - VIII մասնաշենքում է տեղակայված Յարոսլալի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը,
  • № 39 – Կիրովյան շրջանի դատարան,
  • № 40 - 1875 թվականին կառուցված Մոսյագինի նախկին դաստակերտը[6],
  • № 42 ա - Սակինների նախկին բազմաբնակարան շենքը, կառուցված 1907 թվականին[7],
  • № 43 - Յարոսլավլի տարածաշրջանային կլինիկական տուբերկուլյոզային հիվանդանոցի շենքը, Վահրամեևի նախկին առանձնատունը[8],
  • № 47 - Դրուժենկովի դաստակերտի նախկին գլխավոր տունը[9],
  • № 48 - Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության Յարոսլավլի մարզային գրասենյակի շենքը, Սակինի նախկին տունը, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին[10],
  • № 50 - Սմոլինի նախկին տունը, որը կառուցվել է 1828 թվականին[11],
  • № 53 - Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական վարչության Յարոսլավլ քաղաքի ոստիկանության բաժնի շենքը,
  • № 54 - Ազնվական հասարակության նախկին տունը, որը կառուցվել է 19-րդ դարի կեսերին[12],
  • № 56 - Խոլշչևնիկովի նախկին տուն[13],
  • № 58 - 19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված Սիրոմյատնիկովների և Լոպատինների նախկին տունը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Удивительная улица Нетеча — Городские новости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  2. «Ярославская уездная земская управ: флигель северный // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  3. «Дом Богомолова // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. «Усадьба Пастухова: дом главный // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  5. «Усадьба Пастухова: дом главный // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  6. «Усадьба Мосягиных: дом главный // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  7. «Дом доходный Сакиных // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  8. «Дом Вахрамеева // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  9. «Усадьба Друженкова (дом главный, флигель жилой, флигель хозяйственный) // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  10. «Дом Сакина // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  11. «Дом Смолина // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  12. «Дом Дворянского общества // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  13. «Дом Холщевникова // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  14. «Дом Сыромятниковых - Лопатиных // сайт «Департамента культуры Ярославской области»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.