Լեոնիդ Մարտիրոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Մարտիրոսով
հոկտեմբերի 16, 1939(1939-10-16) (79 տարեկան) -
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՊարգևներՄարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Լեոնիդ Արմենակի Մարտիրոսով (հոկտեմբերի 16, 1939(1939-10-16), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, հրետանավոր։ ՀՀ բանակի գեներալ-մայոր (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Մարտիրոսովը ծնվել է 1939 թվականին Բաքվում: 1961 թվականին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975 թվականին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝ եղել բրիգադի հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի շտաբի պետ։

1988- 1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000 թվականից՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։

Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-28 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png