Լեոնիդ Լևին
Լեոնիդ Լևին | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Լեոնիդ Լևին Леанід Мендэлевіч Левін |
Ծնվել է | 1936 հուլիսի 25 |
Ծննդավայր | Մինսկ |
Մահացել է | մարտի 1, 2014 | (տարիքը 77)
Վախճանի վայր | Մինսկ |
Ազգություն | ![]() |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան |
Աշխատավայր | Q20873634? |
Պարգևներ | |
![]() |
Լեոնիդ Լևին (բելառուս․՝ Леанід Мендэлевіч Левін, հուլիսի 25, 1936[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 1, 2014, Մինսկ, Բելառուս), Բելառուսի վաստակավոր ճարտարապետ, Լենինյան մրցանակի դափնեկիր, Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի և Բելառուսի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնիդ Լևինը ծնվել է 1936 թվականին, Մինսկում[3]։
1954—1960 թթ. սովորել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանում։
1960 թվականից աշխատել է «Մինսկնախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ, ճարտարապետական արվեստանոցի ղեկավար[2]։
1960—1967 թթ. մասնակցել է Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի զբոսայգու ստեղծմանը։
1968 թվականին Մինսկում մասնակցել է ԲԽՍՀ ցուցադրական տաղավարի ստեղծմանը։
1970 թվականին հեղինակային խմբի կազմում «Խատին» հուշակոթողի համար արժանացել է Լենինյան մրցանակի։
1997 թվականից հիմնադրել և ղեկավարել է իր իսկ անվան ճարտարապետական արվեստանոցը[2][4]։
Մահացել է 2014 թվականի մարտի 1-ին, Մինսկում։ Թաղված է Մինսկի արևմտյան գերեզմանատանը[5]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուշահամալիրներ
- «Խատին» հուշահամալիր (1969)
- «Փոս» հուշահամալիր (Մինսկ Գետտո)
- Հուշահամալիր նվիրված Հայրենական պատերազմի և Չեռնոբիլյան աղետի ժամանակ զոհված երեխաներին (2006)
- Հուշահամալիր գետտոյի կալանավորներին
- «Անեծք ֆաշիզմին» հուշահամալիր
- Հուշարձաններ
- Հուշարձան նվիրված բելառուս պարտիզաններին
- Յանկա Կուպալայի հուշարձան (Մինսկ, 1972)
- Յակուբ Կոլասի հուշարձան (Մինսկ, 1972)
- Դավիթ իշխանի հուշարձան (2000)
- Մինսկի գետտոյի զոհերի հուշարձան (1998—2000)
- Շինություններ
- Քաղաքային կոմիտե (1979), Արտաքին գործերի նախարարության շենք
- Մինսկի մետրոպոլիտենի կայարան
- Լենինի հրապարակ (1984)
- «Նեմիգա» մետրոյի կայարան (1990)
- Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի զբոսայգի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Левин Леонид Менделевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 «Левин Леонид Менделевич»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2015-04-03
- ↑ «Левин Леонид Менделевич» в Большой Советской Энциклопедии
- ↑ «Это мы. Архитектор Леонид Левин»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2015-04-03
- ↑ «В Минске простились с архитектором Леонидом Левиным»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-07-ին։ Վերցված է 2015-04-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александр Лукашенко поздравил председателя Союза белорусских еврейских общественных объединений и общин заслуженного архитектора БССР Леонида Левина Archived 2011-09-05 at the Wayback Machine.
- Левин, Леонид Менделевич