Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ
Տեսակհրապարակ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿենտրոն վարչական շրջան
Հիմնվել է2020

Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ, գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածում։ Անվանվել է ի պատիվ ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը ձևավորվել է դեռևս 1950 թվականից Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ։ 1995 թվականին կրկեսի շենքի առջև կանգնեցվել է քանդակագործ Լևոն Թոքմաջյաննի հեղինակած ծաղրածու, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը[2], որը կրկեսի շինարարության ընթացքում ժամանակավոր հեռացվել է[3]։ 2011 թվականին սկսվել է Երևանի կրկեսի շենքի վերակառուցումը, որի ընթացքում հիմնովին վերականգնվել է պուրակը։ 2020 թվականի ապրիլի 28-ին Երևանի ավագանին՝ հերթական նիստի ժամանակ՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, որոշում է կայացրել՝ «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ»[1][4][5]։

Ապամոնտաժված հուշարձանը վերաբացվել է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը` 2021 թվականի մարտի 15-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Երևանում պուրակ կանվանակոչվի՝ ի պատիվ ԼԵոնիդ Ենգիբարյանի». 24news.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
  3. «Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կրկեսի շենքի շինարարությունից հետո կտեղադրվի նույն տեղում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Երևան քաղաքի ավագանու № 212 որոշում». yerevan.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ և Մահաթմա Գանդիի արձան՝ Երևանում». civilnet.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
  6. «Կրկեսի մոտ վերաբացվեց Ենգիբարյանի արձանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.